Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Բանաստեղծություններ

Աղայանական փաթեթ

ՍԱԳ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Читать далее «Աղայանական փաթեթ»

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հովհաննես Թումանյան, Բանաստեղծություններ

Թումանյանական փաթեթ

2-3-րդ դասարաններ

  1. ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ
  2. ԾԱՂԻԿՆԵՐԸ
  3. ՏԵՐԵՎԱԹԱՓ
  4. ԻՐԻԿՈՒՆ
  5. ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ
  6. ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ
  7. ԱՐԱԳԻԼ
  8. ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ
  9. ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
  10. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
  11. ԱՂՎԵՍԸ
  12. ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
  13. ԱՂԲՅՈՒՐ
  14. ԳԵՏԱԿԸ
  15. ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ
  16. ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

 ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Читать далее «Թումանյանական փաթեթ»