Рубрика: Без рубрики

Թումանյանական օրեր

Mher

Ուսումնական օրացույցով «Թումանյանական օրերն»  իրականացվում է փետրվարի  ամսին:

Նպատակը՝  Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների, ընտանեկան ներկայացումների ստեղծում։

Խնդիրները` Հեքիաթների ժողովածուների, ընթերցարանների, ֆիլմերի ստեղծում,, , Թումանյանի ստեղծագործությունների ծանոթացում, հեքիաթի հերոսների կերպարանավորում, խնդրագրքի ստեղծում, ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, խմբային մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում էլ փոստի միջոցով. ռադիոլուերի թողարկում:

Առաջին փուլնախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել մեր սովորած ստեղծագործությունները:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:

 

 

Յուրաքանչյուրին կտրվի նաև անհատական աշխատանք

  • Ընտրի’ր քեզ դուր եկած ստեղծագործություն, բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
  • Պատրաստել ռադիոլուրեր
  • Ստեղծել <<հեքիաթային>> խնդրագիրք/ գործողությունները կապված լինեն հեիաթի հերոսների հետ/
  • Պատրաստել կերպատրային բացիկներ

Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում, դասարանական բլոգում և Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

Ճամփորդություն Թումանյանի տուն-թանգարան և Թումանյանի տիկնիկային թատրոն՝ ներկայացում դիտելու:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։