Рубрика: 2020-2021 ուսումնական տարի, Նախագծեր

«Ցոլքեր» ռադիո նախագիծ

Նախատեսվում է` ամսական 3 ռադիոթողարկում՝ առօրյա, գրական և տեղեկատվական թեմաների շուրջ,տվյալ ընթացքում իրականացվող նախագծերի շուրջ։Ռադիոթողարկումները կլինեն պատումի, հարցազրույցի, գրական ընթերցումների տեսքով։

Պատասխանատուներ Արևմտյան դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ, դասվար՝ Աշխեն Թադևոսյան

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
  • Ծնողների մասնակցություն նախագծի իրականացման

    Խնդիրներ՝
    Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել մեդիահմտությունները, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը, հետագայում՝ հրապարակել իրենց բլոգներում:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
    Ընթացք Սովորողների հետ միասին ընտրում ենք թեման, քննարկում, պատրաստում հարցերը, ընտրում զրուցակցին։

    Ռադիոթողարկումները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում։

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий