Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ընթերցանության նյութեր

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Հովհաննես Թումանյան

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռքով փայտ կոտրում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդն իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Читать далее «ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ»

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Արարատ Եսայան, Դդմածես, Դրո Շիրվանեան, Էմմա Սահակյան, Լուսե Դերդերյան

Մի դդմի պատմություն

Արարատ Եսայան

Լիննում է չի լինում բարի դդումների մի ընտանիք է լինում։Նրանք շատ համերաշխ էին և ուրախ։ Մի անգամ նրանց հարևան գազարների ընտանիքըԼուրջ խնդիրների արջև կանգնեց։ Նրանք ջուր չունեին,չորանում էին։ Դդումները նրանց օգնեցին, ջուր տվեցին։ Եվ այդ օրվանից նրանք մտերմացան։

Դրո Շիրվանեան

Մի դդում կար: Նա կախարդական էր:Նա կարող էր դառնալ սայլ, կարող էր դառնալ մարդ և այլն: Նա հաղթում էր չարերին: Մի անգամ եկավ  չար կախարդը և ցանկացավ երկիրը ոչնչնացնել:  Դդումը չգիտեր թե ինչ աներ:Նա շատ էր ցանկանում փրկել երկիրը: Մտածեց-մտածեց, դարձավ թնդանոթ և կրակեց չարին: Դդումը կոչվեց թագավոր:

Читать далее «Մի դդմի պատմություն»

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Նարե Նահապետյան, Նարեկ Մոմչյան, Ռաֆայել Գևորգյան, Արեգ Դայան, Դդմածես, Դրո Շիրվանեան, Էմմա Սահակյան, Լուսե Դերդերյան

Դդմի մասին

Սովորողները հավաքել են հետաքրքիր տեղեկություն դդմի մասին և Power point ծրագրով պատրաստել պրեզենտացիաներ։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ձմեռային ճամբար, Բանավոր մաթեմատիկա

Սովորում ենք նոր ծրագիր

Մաթեմատիկների ջոկատը ընկեր Գրետայի հետ այցելեցին մեզ և միասին ուսումնասիրեցինք quizizz.com ծրագիրը։ Ծրագրի օգնությամբ մաթեմատիկական խաղ-վիկտորինա կազմեցինք և սկսեցինք խաղալ։ Ծրագիրը մեզ շատ դուր եկավ ։ Ընկեր Գրետան և իր ջոկատը խոստացան մեզ էլի այցելել և հետաքրքիր ծրագրեր սովորեցնել։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հաշվետվություն, Ձմեռային ճամբար

Հունվար ամսվա ամփոփում

Նախագծեր՝

Հունվարյան ստուգատեսներ և նախագծեր

Արդյունքներ՝

«Ես կարողանում եմ » հաշվետվություն
«Ուսումնական ձմեռ» նախագիծ․ ամփոփում
Մարզական ստուգատես
Համագործակցային նախագիծ Հարավ- Արևմուտք

Читать далее «Հունվար ամսվա ամփոփում»