Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարում, Թեժառույք

Մասնակիցներ՝ 3․1 դասարան

Մեկնում՝ Յ․Բախշյան այգուց սեպտեմբերի 1-ին, 10:00-ին

Վերադարձ՝ 16:00

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ Կոտայքի մարզի կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Մոծակի, միջատի խայթոցի դեմ քսուք
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Մեկնողները անպայման իմանում են Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին տեղեկություններ/չիմացողներ չլինեն/

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

Պատմում են սովորողները
Արեգ Դայան
Անժել Դանիելյան
Ռուբեն Հովսեփյան
Արսեն Մաթևոսյան
Արարատ Եսայան
Լուսե Դերդերյան
Վերգինե Բուղդարյան

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий