Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Բանավոր մաթեմատիկա

Խնդիրներ

  1. Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, և յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Բնակարանները համարակալված են 1-ից սկսած։ Գտեք 23-րդ հարկի բնակարանների համարների գումարը։
    Պատասխան՝ 67+68+69=204
  2. 1, 5, 17, 53, 161, ․․․թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 161-ից հետո գրված թիվը։
    Պատասխան՝ թիվը բազմապատկում ենք 3-ով գումարում 2:
    161×3 + 2=485
  3. Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի թիվը 24-ով մեծ է գլուխների թվից։ Քանի՞ կով է արածում դաշտում։

    Պատասխան՝ 8
  4. Ամիսներից մեկում կար հինգ կիրակի։ Այդ ամսվա առաջին և վերջին օրերը կիրակի չէին։ Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 20-ը։

    Պատասխան՝ Հինշաբթի
  5. Քառանշ թիվը սկսվում է 8 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի վերջը, թիվը 2187-ով կփոքրան: Գտեք սկզբնական թվի թվանշանների գումարը։

    Քառանիշ թվի միավորների թվանշանը պետք է լինի 5, որպեսզի տասնավորների թվից մեկ միավորը պարտք վերցնելուց հետո ստացվի 15 և 15-8 ստացվի 7։ Քառանիշ թվի տասնավորների թվանշանը պետք է լինի 4, որպեսզի նրանից մեկ միավորը պարտք վերցնելուց հետո ստացվի 3 և հարյուրավորներից մեկ միավոր պարտք վերցնելուց հետո ստացվի 13 և 13-5 ստացվի 8։ Ուրեմն, քառանիշ թվի հարյուրավորների թվանշանը պետք է լինի 6։ Հետևաբար, քառանիշ թիվն է՝ 8645, իսկ նրա թվանշանների գումարը կլինի 23։
  6. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների գումարը 4 է։

    103, 130, 112, 121, 202, 220, 211, 301, 310, 400։ 10 հատ։
  7. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2։

    Ամենափոքր երկնիշ թիվը 10- ն է, ամենամեծը 99: 16-ը ամենափոքր երկնիշ թիվն է , որը բաժանվում է 7 — ի և մնացորդում ստացվում է 2:
    16, 23, 30, 37, 44, 51, 58, 65, 72, 79, 86, 91

  8. Պահակը մեկ օր աշխատում է, հաջորդ երկու օրը՝ հանգստանում։ Առաջին անգամ, երբ նա գնաց աշծատանքի, երկուշաբթի էր։ Շաբավա ի՞նչ օր էր պահակի 20-րդ աշխատանքային օրը։

    Պատասխան՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի
  9. Արմենը վերցրեց 78 միատեսակ քառակուսի և դրանք կողք կողքի դնելով ստսցավ ուղղանկյուն։ Ամենաշատը քանի՞ տարբեր պարագծերով ուղղանկյուն նա կարող է ստանալ։

10. Կլոր սեղանի շուրջը դրված աթոռները մի ուղղությամբ հերթով համարակալված են՝ մեկից սկսած։ Պարզվում է, որ 16 և 37 համարներով աթոռների միջև կա այնքան աթոռ, ինչքան 40 և 6 համարով աթոռների  միջև։ Քանի՞ աթոռ է դրված սեղանի շուրջը


Պատասխան՝ 55

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Ձմեռային ճամբար, Ճամբար, Նախագծեր

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար

Հունվարի 12՝ 2-րդ և 8-րդ ջոկատներ

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ մաթեմատիկներ»-ի ջոկատ և Արևմտյան դպրոցի 8-րդ, ջոկատ, դասվարներ, հյուրեր

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Աշխեն Թադևոսյան

Նպատակը՝

Читать далее «Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրի յուրացում)»