Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Անժել Դանիելյան, Լուսե Դերդերյան, Լուսինե Վարդանյան

Երբ հանդիպում են աշունն ու գարունը

Լինում է չի լինում մի Աշուն, արդեն գալիս  է Աշունը։  Աշունը ճանապարհին տեսավ  Գարունին։ Գարունը հարցրեց Աշունին։Աշուն դու իրականում հենց գալիս ես,   ցուրտ է լինում։Այո, ես հենց գալիս եմ տերևները ծառերից թափվում են ու բոլորը դժգոհում են։Ոչինչ ես քեզ կօգնեմ, արի ես քեզ տաքացնեմ ասաց Գարունը։ Աշունը ասաց, ես համաձայն եմ ու Աշնանը սկսվեց տաք լինել և բոլորը ուրախացան։

Լուսինե Վարդանյան

Մի օր Աշունն ու Գարունը անտառում հանդիպեցին։ Գարունը ասաց․
— Ինչ գեղեցիկ է այս անտառը, չէ՞, Աշուն։

— Այո, շատ գեղեցիկ է։

-Ես շատ եմ սիրում, երբ Աշնանը տերևները դեղին և կարմիր են լինում։

-Իսկ ես սիրում եմ, երբ Գարնանը անտառը ծաղկում է և կանաչում։

Աշունն ու Գարունը մի քիչ էլ զրուցեցին և շուտով լավ ընկերներ դարձան։ 
Լուսե Դերդերյան