Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Թթուդրիկ

Թթուդրիկ

Մասնակիցներ- Արևմտյան դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Ընթացքը

Մայրենի— Հորինում ենք տարբեր բանջարեղենային հեքիաթներ, նկարում ենք հեքիաթը

Մաթեմատիկա + տեխնոլոգիա Աղյուսակ ենք կազմում, գրում ենք բանջարեղենի անունը, դիմացը՝ կիլոգրամի արժեքը։ Գնումների ժամանակ սովորողները գումարում հանում են կիլոգրամները, գումարը, որ բանջարեղենից քանի կիլոգրամ,կամ հատ են գնել, քանի վարունգն է մեկ կիլոգրամ և այլն։ Խոհանոցային գործունեության արդյունքում յուրաքանչյուր բանջարեղենից տարբեր կերպարներ են ստանում և անուններ դնում։ Երեխաները դրանց շուրջ հորինում են հեքիաթներ, հանելուկներ։ Paint-ով, գուաշով նկարում՝ բանջարեղեններ։ Հորինում են տարբեր խնդիրներ, գրում բառեր որոնք թթու են, կամ բառեր՝ որոնք իրենց կարծիքով թթու են։ Հորինել պատմություն բանջարեղենների մասին:  Տատիկներից, մայրիրկներից  վերցնել թթվի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս:

Ցուցակ ենք կազմում

Հաշվարկներ ենք անում

Բաղադրատոմսեր ենք հավաքագրում

Խնդիրներ կազմում

Գնումներ ենք կատարում

Թթուդրիկի ծես ենք իրականացնում

Շրջակա աշխարհը- Սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել, գտնել տեղեկություններ  բանջարեղենների մասին/ որտեղ են աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունեն և այլն/, ստեղծում են բանջարեղենային նկարազարդ ընթերցարաններ

Դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Բնագիտական փորձեր՝ աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով։

Բանջարեղենները թթվելուն պես ամբողջ կրթահամալիրում հարիսայի օր է հայտարարվում և հենց այդ ժամանակ էլ համտեսում ենք թթուն ողջ Սեբաստացիներով՝ մի մեծ սեղանի շուրջ, որն արդեն ավանդույթ է մեր կրթահամալիրում:

Խնդրագիրք

Թթուդրիկ

Ծաղկակաղամբի մասին Մհեր Հովհաննիսյան

Լոլիկի մասին— Լուսե Դերդերյան

Նեխուրի մասին— Էմմա Սահակյան

Ընտանեկան թթուդրիկ- Արևիկ Թադևոսյան

Վարունգի օգտակար հատկությունները— Դրո Շիրվանեան

Կանաչիների օգտակար հատկությունները— Արարատ Եսայան

Ծաղկակաղամբի մասին— Ալեսք Բադալյան

Վարունգի Օգտակար հատկությունները— Աննա Սերոբյան

Սոխի և սխտորի օգտակար հատկությունների մասին- Նունե Հարությունյան

Բազուկի օգտակար հատկությունների մասին- Ռուբեն Հովսեփյան

Լոլիկի մասին- Նարե Նահապետյան

Ընտանեկան թթուդրիկ- Էմմա Սահակյան

Բանջարեղենների օգտակար հատկությունները— Ռուբեն Հովսեփյան

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2-1 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ժամանակահատվածը՝  նոյեմբերի 1-30

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում: Սստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում:

Նախագծի իրականացման ընթացքը․

  • Զրույց  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին. Ինչո՞ւ է մեր դպրոցը տարբերվում և ինչո՞վ է տարբերվում
  • Ցուցահնդես վաճառքի համար պատրաստել կախազարդեր, հուշանվերներ
  • Paint ծրագրով  պատրաստել շնորհավորական բացիկներ
  • Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը»,  «Իմ սեբաստացի ընտանիքը», «Սեբաստացի իմ ընկերները»։
  • Պատրաստել թխվածքաբլիթներ
  • Կազմակերպել էստաֆետային խաղեր
  • Թթուդրիկ

Պատումներ

  • Ինչպես դարձա սեբաստացի կամ ինչպես հայտնվեցի կրթահամալիրում
  • Ինչպիսին է սեբաստացի ուսուցիչը, բնութագրում ենք մեզ ծանոթ ուսուցիչներին

Նախագծի արդյունքները՝

Սեբաստացի ուսուցիչ

Իմ սեբաստացի ընկերը

Ինչպես դարձա սեբաստացի