Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Մանե Պողոսյան, Մարիկա Վարդանյան, Մհեր Հովհաննիսյան, Նարե Նահապետյան, Նարեկ Մոմչյան, Նունե Հարությունյան, Ռաֆայել Գևորգյան, Ռուբեն Հովսեփյան, Սեբաստացու օրեր, Ալեքս Բադալյան, Անժել Դանիելյան, Աննա Սերոբյան, Արեգ Դայան, Գաբրիել Մովսեսյան, Գագիկ Սարիբեկյան, Դրո Շիրվանեան, Եվա Մարկոսյան, Էմմա Սահակյան, Լուսե Դերդերյան, Լուսինե Վարդանյան

Ինչպես դարձա սեբաստացի

Նարե Նահապետյան

Ես Նարե Նահապետյանն եմ: Երբ որ եկավ դպրոց գնալու ժամանակը, ես և մայրիկս ընտրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Ինչու՞ հենց այդ դպրոցը, որովհետև այդ դպրոցում երեխաները ավելի քան լավ են սովորում: Այստեղ երեխաները բազմակողմանի զարգանալու հնարավորություն ունեն: Մենք շատ լավ բաներ էինք լսել այս դպրոցի նախկին սաներից: Երբ ես սկսեցի դպրոց հաճախել, հասկացա, որ չենք սխալվել ու ճիշտ ընտրություն ենք արել: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, ընկերներին ու ուսուցիչներին:

Աննա Սերոբյան

Երբ ես դարձա հինգ տարեկան և պետք է որոշեինք թե որ դպրոց պետք է հաճախել, մենք հանդիպեցինք ընկեր Աշխենին, ով մեզ պատմեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին։ Հետո ես գնացի դպրոց, ինձ ամեն ինչ այնտեղ շատ դուր եկավ և ես դարձա Սեբաստացի։

Մհեր Հովհաննիսյան

Երկու տարի առաջ ես ավարտեցի մանկապարտեզը։ Մեր ընտանիքում սկսեցին խոսել իմ դպրոց ընդունվելու մասին։ Իմ քույրն ու եղբայրը հաճախում են Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր։ Այդ պատճառով որոշվեց, որ ես նույնպես պետք է դառնամ Սեբաստացի։

Նունե Հարությունյան

Երբ լրացավ իմ 6 տարեկանը, ես պետք է հաճախեի դպրոց, բայց չգիտեի թե որ դպրոց եմ հաճախելու: Մի անգամ, երբ զրուցում էի իմ ընկերուհի Աննայի հետ, նա պատմեց, որ հաճախելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և թե որքան հետաքրքիր են անցնելու այնտեղ դասաժամերը, որ ունենալու ենք լողի, հեծանիվի և այլ հետաքրքիր դասաժամեր: Զրուցեցինք հայրիկիս և մայրիկիս հետ և ես սկսեցի հաճախել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և շատ ուրախ եմ, քանի որ ունեմ ընկեր Աշխենի նման հրաշք ուսուցիչ:

Լուսինե Վարդանյան

Մի օր իմ մայրիկը ասաց.
-Լուսինե, արի քեզ լավ դպրոց տանենք, որ դու քեզ այնտեղ լավ զգաս, քեզ հետաքրքիր լինի սովորելը:
-Այո, մայրիկ, ես ուզում եմ այդպիսի դպրոց գնամ:
Մի քանի օր հետո մենք գնացինք Սեբաստացի կրթահամալիր Արևմտյան մասնաճյուղ, ես ծանոթացա իմ ուսուցչուհու և դասընկերների հետ: Այսպես ես հայտնվեցի կրթահամալիրում և դարձա Սեբաստացի:

Արևիկ Թադևոսյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Արևմտյան դպրոց-պարտեզում։ Իմ դպրոցը մեր տանը շատ մոտ է։ Առաջին անգամ ես եկել եմ այստեղ, երբ շատ փոքր էի։ Ես շրջում էի բակում, և այն ինձ շատ էր դուր գալիս։ Ես պատուհանից նայում էի լողավազանում լողացող և խաղացող երեխաներին, տեսնում էի, թե ինչ ուրախ են բոլոր երեխաները։ Ես շատ ուզեցի, որ մայրիկս ինձ էլ բերի այստեղ։ Բայց ինձ տարան ուրիշ մանկապարտեզ, շատ եմ ափսոսում դրա համար։ Այս մանկապարտեզում հաստատ ավելի լավ կլիներ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հաճախեցի ավելի ուշ, երբ եկա նախակրթարան։ Ես միանգամից սիրեցի իմ դպրոցը։

Գագիկ Սարիբեկյան

Ես առաջին անգամ գնացել եմ մեկ ու կես տարեկանում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարտեզը: Իմ դաստիրակն էր ընկերն Շողիկը և ընկեր Ռուզանը : Ես շատ սիրեցի Կրթահամալիրը: Այդ պատճառով ցանկացա շարունակել կրթությունս Կրթահամալիրի դպրոցում: Առաջին օրը դպրոց մուտք եմ գործել քույրիկիս, հայրիկիս և մայրիկիս ուղեկցությամբ , բարձր տրամադրությամբ և գունավոր փուչիկներով: Ես շատ եմ սիրում ընկեր Աշխենին և ընկեր Աստղիկին:

Էմմա Սահակյան

Մայրիկս վաղուց էր հետևում Սեբաստացի կրթահամալիրի գործունեությանը։ Մեզ շատ դուր եկավ այն փաստը, որ այնտեղ դասերը կազմակերպվում էին նոր ծրագրերով։ Եվ ես հաճախեցի այդ կրթահամալիր։ Հենց առաջին օրվանից ինձ դուր եկավ մեր դպրցի առօրյան։

Նարեկ Մոմչյան

Ես ունեմ քույրիկ ով սովորում է Սեբաստացիում: Նա շատ է սիրում Սեբաստացին: Ես, երբ փոքր էի, սիրում էի լսել նրա պատմությունները: Ես որոշեցի գնալ նույն դպրոցը:

Լուսե Դերդերյան

Իմ ընկերներից մի քանիսը արդեն Սեբաստացի էին երբ ես ընդունվեցի մեր դպրոց։ Իրենց ծնողները իմ hայրիկի և մայրիկի ընկերներն են։ Նրանց մեծ մասը մեր դպրոցի մասին լավ կարծիք ուներ։ Հետո ես մի քանի օրով ճամբար եկա այստեղ, ծանոթացա դպրոցի hետ, գնացի ագարակ, լողացի լողավազանում։ Ինձ շատ դուր եկավ մեր դպրոցը և ես որոշեցի սովորել այստեղ։

Մարիկա Վարդանյան

Երբ ես դարձա վեց  տարեկան սկսեցի հաճախել կրթամալիր։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Այնտեղ  շատ հետաքրքիր է։ Իմ դասընկերները շատ խելացի են։ Իմ դպրոցում մենք տարբեր ու հետաքրքիր նոր բաներ ենք սովորում։ Ամենից շատ սիրում եմ հեծանիվ վարել և  դասարանով արշավի գնալ։ Ես շատ ուրախ եմ, որ այդ դպրոցի աշակերտուհին եմ։ Ես իսկական Սեբաստացի եմ։

Եվա Մարկոսյան
Ես դարձա սեբաստացի, որովհետև իմ եղբայրը, հայրիկս դարձան այստեղի սովորողները և այստեղ են սովորել: Ու ես էլ ուզեցի այնտեղ սովորել: Ես առաջինը ուզեցի գնալ չինական դպրոց: Հետո իմացա, որ այնտեղ իմ տարեկանի դասարան չկա: Ու հետո ուզեցի գնալ Արևմտյան դպրոց:

Ռուբեն Հովսեփյան

Երբ ես 5 տարեկան էի, ծնողներս դպրոցի ընտրության փնտրտուքի մեջ էին։ Մի անգամ պատահաբար հեռուստատեսային հաղորդում դիտեցին << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի մասին, որը նրանց շատ դուր եկավ։ Հայրս ու մայրս որոշեցին հետաքրքվել։ Սկզբում ծանոթներից, ընկերներից, հետո ընտանիքով այցելեցինք կրթահամալիրի գրեթե բոլոր մասնաճյուղերը։ Մեր ընտրությունը կանգ առավ Արևմտյան դպրոցի վրա։ Այօր էլ ես շատ ուրախ եմ, որ ընտրել ենք այս դպրոցը։

Արեգ Դայան

Ես որոշեցի գալ Մխիթար Սեբաստացի դպրոց, որովհետև ագարակում կան կենդանիներ, կա լող և հեծանիվ կա: Ունեմ լավ ուսուցիչ ու բացի դրանից մենք ճամփորդության ենք գնում։

Գաբրիել Մովսիսյան

Իմ ընկեր Արարատի մայրիկը ճանաչում էր ընկեր Աշխենին: Եվ Զառան առաջարկեց, որ ես և Արարատը կարող ենք հաճախել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Արդեն երկու տարի է մենք հաճախում ենք մեր սիրելի կրթահամալիր:

Ալեքս Բադալյան

Մինչև դպրոց հաճախելը ավագ եղբորիցս շատ էի լսել կրթահամարիլի մասին, որ այնտեղ երեխաների հետ լավ են աշխատում, իսկ սովորելը դարձնում շատ հեշտ ու հետաքրքիր։ Այդ պատճառով ես ցանկություն հայտնեցի, որ հաճախեմ այդ կրթահամարիլ ուայդպես դարձա Սեբաստացի։

Ռաֆայել Գևորգյան

Ես կրթահամալիրում հայտնվեցի Մայրիկիս ուղղորդությամբ։Մայրիկս իմանալով դպրոցի ջերմ միջավայրի մասին,որոշեցինք որ մայրս հաճախի Սեբաստացի կրթահամալիրի երեք մասնաճյուղերը։Ես մայրիկիս հետ դպրոցի բաց դռների օրը այցելեցի Արևմտյան դպրոց։Ես հիացած էի իմ դպրոցով՝ մեծ տարածքից,լողավազանից,ագարակի կենդանիներից և իհարկե իմ սիրելի, բարի ուսուցչուհի՝ ընկեր Աշխենով։Ես ուրախ եմ և հպարտ,որ հաճախում եմ իմ սիրելի դպրոց։

Դրո Շիրվանեան

Նախ ասեմ, որ ես շատ ուրախ եմ , որ սովորում եմ այս դպրոցում: Իմ հայրիկն ու մայրիկն պատմում են, որ իրենք շատ են մտածել այս հարցի շուրջ:Իմ մայրիկս միշտ ասում էր, ես պիտի սովորեմ այնպիսի դպրոցում, որտեղ երեխան պետք է ազատ արտահայտվելու և ազատ մտածելու հնարավորություն ունենա: Մենք շատ ծանոթներ ունենք, որոնց երեխաները հաճախել են այս դպրոց , նրանց պատումներից իմ ծնողները հասկացան, որ այն ամենը , ինչ տալիս է Մխիթար Սեբաստացին, այն է, ինչ ինձ հարկավոր է: Եվ երբ ես առաջին անգամ այցելեցի Արևմտյան դպրոց, պտտվեցի դպրոցում, Ագարակում, այն ինձ շատ դուր եկավ և մենք որոշեցինք,որ սա է լինելու իմ դպրոցը:

Անժել Դանիելյան

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий