Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Մանե Պողոսյան, Մարիկա Վարդանյան, Մհեր Հովհաննիսյան, Նարե Նահապետյան, Ռուբեն Հովսեփյան, Սեբաստացու օրեր, Ալեքս Բադալյան, Աննա Սերոբյան, Արարատ Եսայան, Արսեն Մաթևոսյան, Արևիկ Թադևոսյան, Գաբրիել Մովսեսյան, Դրո Շիրվանեան, Էմմա Սահակյան, Լուսինե Վարդանյան

Սեբաստացի ուսուցիչը

Լուսինե Վարդանյան

Իմ Սեբաստացի ուսուցիչները շատ բարի,արդարամիտ են :Երբ մենք վատ ենք զգում, տխրում ենք, նրանք մեզ գրկում են ու աջակցում:

Արարատ Եսայան

Սեբաստացի ուսուցիչը խելացի է, գեղեցիկ է, բարի և ընկերասեր: Նա տալիս է գիտելիքներ երեխաներին: Նա կազմակերպում է հետաքրքիր օրեր մեր դասարանի համար: Նա իմ սիրելի ընկեր Աշխենն է:

Արևիկ Թադևոսյան

Իմ ուսուցիչները լավն են և գեղեցիկ են:

Ընկեր Աշխեն – ընկեր Աշխենը շատ գեղեցիկ է և շատ նուրբ է: Նա շատ-շատ բաներ գիտի և շատ է սիրում գրքեր կարդալ: Ընկեր Աշխենին ես շատ եմ սիրում:

Ընկեր Աստղիկ-ընկեր Աստղիկը երկարօրյայի ուսուցիչն է: Նա շատ բարի է: Ընկեր Աստղիկը թղթից հետաքրքիր իրեր է պատրաստում ու նվիրում բոլորիս:

Ընկեր Վալենտինա- մեր անգլերենի ուսուցչուհին է: Նրան հեռվից ճանաչում ենք խուճուճ մազերից: Շատ գեղեցիկ է ընկեր Վալենտինան, և ուրախ են անցնում նրա դասերը:

Ընկեր Մարյանա – ընկեր Մարյանան մեր ռուսերենի նոր ուսուցչուհին է: Նա լավն է:

Ընկեր Առնոլդ-ընկեր Առնոլդը միշտ հաղթում է: Նա իմ շախմատի ուսուցիչն է: Նա կարողանում է շատ լավ մտածել: Ես ընկեր Առնոլդին շատ-շատ եմ սիրում:

Դրո Շիրվանեան

Ես բոլոր ուսուցիչներին էլ շատ եմ սիրում, քանի որ ամեն մի ուսուցիչ ինձ նոր բան է սովորեցնում , նոր գիտելիք է փոխանցում: Չեմ կարող համեմատել մեկին մյուսի հետ, բայց կասեմ, թե ում եմ ամենաշատը սիրում:

Ես շատ եմ իմ ուսուցչուհի Ընկեր Աշխենին: Նա շատ գեղեցիկ է և խելացի:Նա մեզ սովորեցրել է այբուբենը, սովորեցրել է գումարել, հանել:Մենք նրա հետ հետաքրքիր դասեր ենք անցկացնում:Նա մեզ կարդալ է սովորեցրե:Ես նրան շատ եմ սիրում:

Ես շատ եմ սիրում իմ երգի ուսուցչուհի՝ իմ շատ սիրելի Ընկեր Մարինեյին:Նա մեզ երգեր է սովորեցնում: Նրա դասերը անցնում են ուրախ, հետաքրքիր: Նա շատ գեղեցիկ է:Մենք պարերգեր ենք սովորում: Ես սիրեցի երգել՝ հաճախելով նրա դասերին և նա բացահայտեց իմ մեջ երգելու ընդունակությունները:

Մարիկա Վարդանյան

Ես շատ եմ սիրում իմ բոլոր սեբաստացի ուսուցիրներին։ Նրանք բոլորը շատ գեղեցիկ  են։  Ընկեր Աշխենը շատ համբերատար ու բարի է։ Նա մեզ ամեն օր նոր բան է սովորեցնում։ Սեբաստացի ուսուցիչները մեզ տանում են  ճամփորդությունների ու արշավների և ծանոթացնում Հայաստանի տեսարժան վայրերին։ Սիրում եմ իմ դպրոցը, ընկերներին, ուսուցիրներին։

Արսեն Մաթևոսյան

Ես ուրախ եմ, որ Սեբաստացի եմ։ Մեր դպրոցում դասերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև մեր ուսուցիչները շատ խելացի են և հոգատար։ նրանց շնորհիվ մենք ավելի հետաքրքրությամբ ենք ընկալում մեր դասերը։ Իմ ուսուցչուհու անունը Աշխեն է։ Ընկեր Աշխենի հետ միասին մենք շատ հետաքրքրիր օրեր ենք ունեցել ,այցելել ենք տարբեր գեղատեսիլ վայրեր և անցկացրել հիանալի ժամանակ։ Մեր բոլոր ուսուցիչները շատ լավն են և բոլորին ես շատ եմ սիրում։ Սեբաստացի ուսուցիչը ամենալավն է։

Ալեքս Բադալյան

Երբ ես առաջին անգամ հաճախեցի դպրոց, ինձ շատ ջերմ ու սիրով դիմավորեց իմ սեբաստացի ուսուցչուհին՝ ընկեր Աշխենը։ Ես այդ պահից շատ սիրեցի իմ դպրոցը և իմ սեբաստացի ուսուցչուհուն։

Էմմա Սահակյան

Սեբաստացի ուսուցիչը խելացի է ու բարի: Նա անում է ամեն ինչ, որպեսզի դասն անցնի հետաքրքիր ու բազմազան: Սեբաստացի սաները շատ են սիրում իրենց ուսուցիչներին:

Նարե Նահապետյան

Երբ ես գնացել էի, որ ընդունվեի << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, եկել էր մի ուսուցչուհի և ինձ հարցեր էր տալիս։ Նա շատ գեղեցիկ էր ու բարեհամբույր։ Այդ ժամանակ ես մտածում էի, որ ինչքան լավ կլինի, եթե նա լինի իմ ուսուցչուհին։ Երբ եկա առաջին դասարան տեսա նա է իմ ուսուցչուհին շատ ուրախացա։ Իմ ուսուցչուհին՝ ընկեր Աշխենը շատբարի,գեղեցիկ,խելացի,հոգատար և ժպտերես ուսուցչուհի է։

Ռուբեն Հովսեփյան

Իմ հիմնական ուսուցչուհին ընկեր Աշխենն է։ Նա բարձրահասակ է, գեղեցիկ և շատ համակրելի։ Ընկեր Աշխենը ուշադիր է բոլորի նկատմաբ։ Նա ճշտախոս, ճշտապահ, մաքրասեր ու կարգապահ անձնավորություն է և նույնը սովորեցնում է մեզ ու պահանջում մեզանից։ Ես նրան շատ եմ սիրում և աշխատում եմ կատարել նրա բոլոր ասածները։

Գաբրիել Մովսեսյան

Իմ ուսուցիչը Աշխեն Թադևոսյանն է: Նա ունի գեղեցիկ մազեր, գեղեցիկ դեմք և շատ գեղեցիկ շորեր և նրա ամեն ինչը շատ գեղեցիկ է: Ընկեր Աշխենը շատ բարի կին է: Եվ նա մեզ շատ է սիրում:

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий