Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Թթուդրիկ

Թթուդրիկ

Մասնակիցներ- Արևմտյան դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, ծնողներ

Ընթացքը

Մայրենի— Հորինում ենք տարբեր բանջարեղենային հեքիաթներ, նկարում ենք հեքիաթը

Մաթեմատիկա + տեխնոլոգիա Աղյուսակ ենք կազմում, գրում ենք բանջարեղենի անունը, դիմացը՝ կիլոգրամի արժեքը։ Գնումների ժամանակ սովորողները գումարում հանում են կիլոգրամները, գումարը, որ բանջարեղենից քանի կիլոգրամ,կամ հատ են գնել, քանի վարունգն է մեկ կիլոգրամ և այլն։ Խոհանոցային գործունեության արդյունքում յուրաքանչյուր բանջարեղենից տարբեր կերպարներ են ստանում և անուններ դնում։ Երեխաները դրանց շուրջ հորինում են հեքիաթներ, հանելուկներ։ Paint-ով, գուաշով նկարում՝ բանջարեղեններ։ Հորինում են տարբեր խնդիրներ, գրում բառեր որոնք թթու են, կամ բառեր՝ որոնք իրենց կարծիքով թթու են։ Հորինել պատմություն բանջարեղենների մասին:  Տատիկներից, մայրիրկներից  վերցնել թթվի պատրաստման հետաքրքիր բաղադրատոմս:

Ցուցակ ենք կազմում

Հաշվարկներ ենք անում

Բաղադրատոմսեր ենք հավաքագրում

Խնդիրներ կազմում

Գնումներ ենք կատարում

Թթուդրիկի ծես ենք իրականացնում

Շրջակա աշխարհը- Սովորողներին հանձնարարում եմ որևէ որոնողական ծրագրով փնտրել, գտնել տեղեկություններ  բանջարեղենների մասին/ որտեղ են աճում, որ եղանակին, ինչ օգտակար հատկություններ ունեն և այլն/, ստեղծում են բանջարեղենային նկարազարդ ընթերցարաններ

Դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Բնագիտական փորձեր՝ աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով։

Բանջարեղենները թթվելուն պես ամբողջ կրթահամալիրում հարիսայի օր է հայտարարվում և հենց այդ ժամանակ էլ համտեսում ենք թթուն ողջ Սեբաստացիներով՝ մի մեծ սեղանի շուրջ, որն արդեն ավանդույթ է մեր կրթահամալիրում:

Խնդրագիրք

Թթուդրիկ

Ծաղկակաղամբի մասին Մհեր Հովհաննիսյան

Լոլիկի մասին— Լուսե Դերդերյան

Նեխուրի մասին— Էմմա Սահակյան

Ընտանեկան թթուդրիկ- Արևիկ Թադևոսյան

Վարունգի օգտակար հատկությունները— Դրո Շիրվանեան

Կանաչիների օգտակար հատկությունները— Արարատ Եսայան

Ծաղկակաղամբի մասին— Ալեսք Բադալյան

Վարունգի Օգտակար հատկությունները— Աննա Սերոբյան

Սոխի և սխտորի օգտակար հատկությունների մասին- Նունե Հարությունյան

Բազուկի օգտակար հատկությունների մասին- Ռուբեն Հովսեփյան

Լոլիկի մասին- Նարե Նահապետյան

Ընտանեկան թթուդրիկ- Էմմա Սահակյան

Բանջարեղենների օգտակար հատկությունները— Ռուբեն Հովսեփյան

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий