Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Նախագծեր, Աթաբեկ Խնկոյան

Խնկոյանական օրեր

Խնդիրները`

  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Հարստացնել բառապաշարը
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

    Ստեղծագործությունների ցանկ՝
  • Փեսացու մուկը
  • Ճպուռն ու մրջյունը
  • Ագռավն ու աղվեսը
  • Մկների ժողովը
  • Վատ ընկերը

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրուց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Հոմանիշներ և հականաիշներ
  • Հանելուկներ 
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում
Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Առցանց գրադարան

Հանս Քրիստիան Անդերսեն. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»

Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային: Բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:

Читать далее «Հանս Քրիստիան Անդերսեն. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»»

Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Պարտադիր ատեստավորում, Վերապատրաստում

Հետազոտական աշխատանք.Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիր ՊՈԱԿ

Թեմա՝ Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում

Վերապատրաստվող՝ դասվար Աշխեն Թադևոսյան

Ղեկավար՝ Տաթև Ավետիսյան

Երևան 2022

Բովանդակություն

Գլուխ 1. Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում

1.1 Տարիքային ճգնաժամերն  ու դրսևորման ձևերը

1.2 Ուսումնառության ընթացքում տարիքային ճգնաժամերի դրսևորումները

Գլուխ 2․ Հետազոտական աշխատանք

2.1 Հետազոտական աշխատանքի ծրագիր

2.2 Հետազոտական աշխատանքի վերլուծություն

 Եզրակացություն

Գրականության ցանկ

Ներածություն

Տարիքային ժգնաժամերի մասին պատկերացումները ձևավորվել են հնագույն ժամանակներում։ Տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրը խիստ հրատապ է ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումներով: Գործնական տեսանկյունից տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրը կարևորվում է նախ և առաջ բժշկության, մասնավորապես հեգեախտաբանության ոլորտում: Ճգնաժամերի բազմակողմանի հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ ախտաբանական երևույթների առաջացման պայմանները, պատճառները, մեխանիզմները և ավելի լավ կազմակերպել բուժական գործընթացը: Տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրը կարևորվում է նաև մանկավարժական տեսանկյունից: Ճգնաժամային շրջաններում մարդու զարգացումը տարբերվում է կայուն շրջաններից, հետևաբար պահանջում է մանկավարժական այլ մոտեցումներ: Սխալ մանկավարժական մոտեցումների հետևանքով կարող են սրվել ճգնաժամերը, ինչն էլ իր հերթին բացասական հետևանքներ է ունենում անձի զարգացման գործընթացի վրա: Մեր այս հետազոտական աշխատանքում զետեղված են առաջին դասարանցիների կրթական ծրագրերի մեջ ներառելու բազմաթիվ նախագծեր, որոնք հեշտացնում են երեխայի հարմարումը դպրոցին, կրթական ծրագրերին։ Աշխատանքը բաղկացած է ներածությունից,  երկու գլուխներից՝ տեսական և հետազոտական բաժինենրից,  եզրակացությունից և գրականության ցանկից։ Մեր նպատակն է խաղի միջոցով  սովորողներին ադապտացնել կրթական գործունեությանը։ Այս նպատակն իրականացնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել տարիքային ճգնաժամերն ու դրանց դրսևորումները կրտսեր դպրոցական տարիքում, իրականացնել նախագծեր, որոնք խաղով ուսուցում են ենթադրում։ Ապա ներկայացնել եզրահանգումներ՝ քննարկելով նախագծերի ուժեղ և թույլ կողմերը։

Գլուխ 1. Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում

  1. Տարիքային ճգնաժամերն  ու դրսևորման ձևերը

Տարիքային ճգնաժամ հասկացությունն այժմ մանկավարժության և հոգեբանության շրջանակներում հաճախ է քննարկվում։ Շատ հոգեբաններ են ուսումնասիրել տարիքային ճգնաժամը՝ տալով տարբեր սահմանումներ։ Հայտնի հոգեբան Վիգոտսկու տեսության մեջ կա երեք հիմնական  հասկացություն՝
1. ճգնաժամային տարիքային փուլեր

2. հաստատուն տարիքային փուլեր

3. սենզիտիվ տարիքային փուլեր

Ճգնաժամերը միշտ կապված են նորագոյացությունների ձեռքբերման հետ: Ճգնաժամային փուլերը անցումային են՝ մի հաստատուն փուլից դեպի մյուս հաստատուն փուլը: Ճգնաժամային փուլերը ժամանակավոր բնույթ ունեն, այն իմաստով, որ դրանք չեն բնութագրում մարդու էությունը: Դրանք անհրաժեշտ են անհատի որակների ձևավորման համար: Օրինակ՝ կամակորությունը և համառությունը. կամակորությամբ հետագայում դրսևորվում է համառություն և ապա կամակորությունը հետ է գնում, վերանում է: Երեխայի մոտ այս նորագոյացությունների իմաստը հակառակվելու մեջ է ուրիշներին, որպեսզի դրանով դրսևորվի երեխայի ես-ն ու կարևորությունը: Ճգնաժամային փուլը ամենաբուռն փուլն է մարդու կյանքում։
Յուրաքանչյուր փուլ պայմանավորված է ինչպես ներքին (ֆիզիոլոգիական, հոգեբանական), այնպես էլ արտաքին` սոցիալական գործոններով: Սակայն ըստ տարիքի, այս երկու գործոնների կարևորությունը տարբեր է լինում (օր`. 3 տարեկանի ճգնաժամի համար կարևոր են ներքին գործոնները, 7 տարեկանի ճգնաժամի դեպքում` արտաքինները):

Հաստատուն փուլերը ավելի երկարատև են: Այստեղ նույնպես առաջանում են նորագոյացություններ: Բայց սրանք չեն մարում, վերանում, այլ մնում են այն ձևով, ինչպես ստեղծվել են (օր.` խոսքը որպես նորագոյացություն համարվում է ստաբիլ փուլի ձեռքբերում): Անձի զարգացման տեսանկյունից ճգնաժամային փուլում ձևավորվում են անձնային որակները, իսկ ստաբիլ փուլում ընդհանուր հոգեկանն է զարգանում:

Սենզիտիվ կամ զգայուն փուլերը մտնում են ստաբիլ տարիքային փուլերի մեջ: Սենզիտիվ նշանակում է` տվյալ տարիքն ունի հնարավորություն առավելագույնս զարգացնելու այս կամ այն հոգեկան ֆունկցիան: Այսինքն` մարդը զգայուն է տվյալ ֆունկցիայի հանդեպ: (Օր.` մեխանիկական հիշողությունը շատ լավ է զարգանում 4-5 տարեկանում, այսինքն` այս տարիքում երեխայի մոտ կենտրոնական տեղ ունի հիշողությունը, “երեխան մտածում է, քանի որ հիշում է): 12-13 տ. որպես հոգեբանական ֆունկցիա զարգանում է մտածողությունը` մտապատկերների, հասկացությունների միջոցով):

Ճգնաժամի էությունը Վիգոտսկին տեսնում է պահանջմունքների, մղումների, արժեքների, հետաքրքրությունների վերակառուցման, միջավայրաի նկատմամբ երեխայի վերաբերմունքի, հարաբերությունների փոփոխության, նոր գործունեության ձևավորման մեջ։

Մի խոսքով, փոխվում է երեխայի զարգացման սոցիալական իրավիճակը, որովհետև հինն արդեն սպառած է լինում իրեն, վերակառուցման կարիք է զգում։

Ճգնաժամային շրջանն ըստ Վիգոտսկու անցնում են բոլորը, ավելին խոսելով երեք տարեկանի ճգնաժամի մասին՝ նա գրում է․

«Եթե ճգնաժամն ինչ-ինչ պատճառներով թույլ է արտահայտվում, ապա դա հանգեցնում է հաջորդ տարիքում երեխայի անձնավորության աֆեկտիվ և կամային ոլորտների զարգացման հապաղելուն։ Վիգոտսկին սխալ է համարում ճգնաժամային տարիքները միայն բացասական տեսանկյունից դիտարկելը։

Ճգնաժամի ընթացքում երեխան կորցնում է իր նախկին հետաքրքությունները, նյարդային է դառնում, խաթարվում են միջանձնային հարաբերությունները։ Յուրահատուկ հետզարգացում է տեղի ունենում։ Այնուամենայնիվ մեծագույն սխալ կլինի կարծել, թե դրանով սպառվում է ճգնաժամային տարիքների նշանակությունը։

Զարգացումը երբեք չի դադարեցնում իր ստեղծագործ աշխատանքը և ճգնաժամային շրջաններում էլ մենք տեսնում ենք զարգացման կառուցողական գործընթացներ։

Ավելի, այդ տարիքում այդքան վառ դրսևորվող անկումային գործընթացները ենթարկվում են անձնավորության զարգացման դրական, կառուցողական գործընթացներին, դրանցիցի անմիջական կախման մեջ են գտնվում և դրանց հետ միասին անբաժանելի ամբողջություն են կազմում։

Նշված շրջաններում դեստրուկտիվ աշխատանքն իրականանում է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է անձնավորության հատկությունների և գծերի զարգացման համար։ Փաստական հետազոտությունները ցույց են տալիս, որ բեկումնային շրջաններում զարգացման նեգատիվ բովանդակությունն անձնավորության դրական փոփոխությունների հակառակ  ստվերային կողմն է, և այդ դրական փոփոխություններն են կազմում ճգնաժամային տարիքի գլխավոր իմաստը։        

Վիգոտսկին փորձում է բացահայտել այդ դրական տեղաշարժերը․ օրինակ՝  7 տարեկանի ճգնաժամի ժամանակ, ըստ նրա, աճում է երեխայի ինքնուրույնությունը, դեռահասության շրջանում, ճգնաժամն ուղեկցվում է ինտելեկտուալ զարգացմամբ։

Վիգոտսկին զարգացումը դիտում է, որպես նորագոյացությունների ձևավորման գործընթաց։ Ըստ նրա յուրահատուկ նորագոյացություններ են ձևավորվում նաև ճգնաժամային տարիքներում․ ինչպես ցույց է տալիս կոնկրետ հետազոտությունը, ճգնաժամային տարիքներում զարգացման ամենաէական բովանդակությունը, վերին աստիճանի յուրահատուկ նորագոյացությունների ձևավորումն է։ 

Վիգոտսկին փորձում է որոշել նաև ճգնաժամային տարիքների նորագոյացություններն այսպես․

Նրա կարծիքով, մեկ տարեկանի ճգնաժամի նորագոյացությունը ավտոնոմ խոսքն է, որը վերանում է ճգնաժամի ավարտի հետ։

Նա առանձնացնում է հետևյալ ճգնաժամային տարիքները

ա) նորածնության ճգնաժամ

բ) մեկ տարեկանի

գ) երեք տարեկանի

դ) յոթ տարեկանի

ե) տասներեք տարեկանի

զ) տասնյոթ տարեկանի ճգնաժամերը։

Ըստ նրա, նշված ճգնաժամերից յուրաքանչյուրն անցնում է երեք էտապ՝ նախաճգնաժամային, ճգնաժամային, հետճգնաժամային։

Բուն ճգնաժամը, սովորաբար, իր գագաթնակետին է հասնում տարիքային փուլի կեսին։

Վիգոտսկու աշակերտներից Մ. Ե. Ելազինան առաջարկում է տարբերակել հոգեկան զարգացմամբ պայմանավորված ճգնաժամը զարգացումից հետ մնալու, տհասության հետևանքով առաջացած  ճգնաժամից «Ամենաէականը, որով զարգացման ճգնաժամերը տարբերվում են չհասունացման ճգնաժամերից այն է, որ դրանք պրոդուկտիվ բնույթ ունեն և արտահայտվում են հոգեկան նորագոյացությունների ձևավորմամբ, չհասունացման ճգնաժամերը, ընդհակառակը դեստրուկտիվ բնույթ ունեն»:

 7 տարեկանի ճգնաժամի օրինակով « Անցումային նախադպրոցականները ներքուստ պատրաստ են դպրոցին, նրանք նեղվում են նախադպրոցական կյանքի շրջանակներում, դա զարգացման  ճգնաժամ է»: Անցումը դպրոցական կյանքին վերացնում է բացասական ախտանշանները, դպրոցում նրանք իրենց լավ են զգում: Այն անցումային դպրոցականները, ովքեր  դեռևս նախադպրոցական աշխարհում են գտնվում, ընդհակառակը դպրոց ընդունվելով իրենց լավ չեն զգում: Սա չհասունացման ճգնաժամն է:

Ռուս հոգեբաններից առաջին անգամ զարգացման ճգնաժամերի երևույթին անդրադարձել է Պ.Պ Բլոնսկին: Նա ճգնաժամերը բացատրում է ելնելով դիալեկտիկական օրենքներից: Ճգնաժամերը անցումային շրջաններ են , որոնց ընթացքում տեղի է ունենում թռիչք քանակական փոփոխություններից որակականին: Բլոնսկին ճգնաժամային շրջանների երկու հիմնական բնութագիր է ներկայացնում

  1. Ծայրահեղ հուզականություն, նյարդայնություն, նյարդային համակարգի հեշտ խոցելիություն:
  2. Անհավասարակշռված, բռնկուն վարք, տարօրինակ, այսինքն օբյեկտիվ պայմաններով չհիմնավորված արարքներ: 3 տարեկանի ճգնաժամի համար բնութագրական է համարվում նկրոտիկ վարքը: 5 տարեկանի ճգնաժամի առանձնացման համար հիմք է ընդունվում այն, որ այս շրջանում կտրուկ աճում է երեխայի շարժունակությունը և հասարակական փորձը, իսկ 2 ամսականը ճգնաժամային է , որովհետև այդ շրջանից հետո զարգացումը միանգամայն այլ բնույթ է ստանում, 11 տարեկանում երեխայի ուժերն ու ինտելեկտուալ ֆունկցիաներն են կտրուկ զարգացում ապրում: Բլոնսկին առանձնացնում է նորածնության, 2 ամսականի, 3, 5, 7 տարեկանների և դեռահասության ճգնաժամերը:
    Տարիքային ճգնաժամերի պրոբլեմը մանրամասն տեսական վերլուծության է ենթարկել Վիգոտսկին: Վիգոտսկին հոգեկան զարգացումը համարում է ոչ թե էվոլյուցիոն, այլ ռեվոլյուցիոն գործընթաց, որի ժամանակ կայուն , հանդարտ, էվոլյուցիոն շրջաններն ընդհատվում են զարգացման ճգնաժամային փուլերով: Այդ շրջաններում հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում/ մի քանի ամիս, մեկ տարի, ամենաշատը երկու տարի/ երեխայի անձնավորության մեջ կտրւկ, արմատական տեղաշարժեր, փոփոխություններ, բեկումներ են տեղի ունենում: Տարիքային ճգնաժամերը պայմանավորված են զարգացման գործընթացի ներքին տրամաբանությամբ, իսկ արտաքին հանգամանքները որոշում են ճգնաժամի ընթացքի առանձնահատկությունները, ըստ որում ներքին ասելով Վիգոտսկին նկատի չունի միայն կենսաբանական գործոնները: Ներքին զարգացումը, միշտ իրականանում է այնպես, որ միջավայրը և անձնային պահերը միասնաբար են հանդես գալիս , այսինքն զարգացման մեջ յուրաքանչյուր նոր քայլ անմիջականորեն որոշվում է նախորդ քայլերով, այն ամենով ինչ արդեն ստեղծվել և ձևավորվել է զարգացման նախորդ փուլում:
    Ճգնաժամային շրջանը, ըստ Վիգոտսկու, անցնում են բոլորը, ավելին,  խոսելով 3 տարեկանի ճգնաժամի մասին նա գրում է « Եթե ճգնաժամն ինչ-ինչ պատճառներով թույլ է արտահայտվում, ապա դա հանգեցնում է հաջորդող տարիքում երեխայի անձնավորության աֆեկտիվ և կամային ոլորտների զարգացման հապաղելուն»: Վիգոտսկին սխալ է համարում ճգնաժամային տարիքները միայն բացասական տեսանկյունից դիտարկելը: Ճգնաժամի ընթացքում երեխան կորցնում է իր նախկին հետաքրքրությունները, նյարդային է դառնում, խաթարվում են միջանձնային հարաբերությունները, յուրահատուկ հետզարգացում է տեղի ունենում:

Տարիքային հոգեբանության մեջ, սովորաբար, տարիքային բոլոր ճգնաժամերը դիտվում են որպես մեկ ընդհանուր ծագումով , պատճառով, մեխանիզմներով տեղի ունեցող, նույն բնույթի իրողություններ: Փաստորեն, ենթադրվում է, որ օնտոգենեզն  իր մեջ պարունակում է միայն նույն տիպի նորմատիվ սթրեսոգեն իրավիճակ: Մինչդեռ պարզ տրամաբանությունն արդեն իսկ հուշում է, որ այնպես, ինչպես կյանքում մարդը բախվում է տարաբնույթ սթրեսների, այնպես էլ օնտոգենեզում առկա են տարաբնույթ նորմատիվ գործընթացներ, որոնք սթրեսոգեն են մարդու համար: Բացի այդ , ժամանակակից գիտության մեջ առանձնացված տարբեր տարիքների ճգնաժամերի դրսևորումների ամենամակերեսային համեմատությունն իսկ ակնհայտ է դարձնում, որ որոշ շրջանների ճգնաժամեր բազմաթիվ ընդհանուր կողմեր ունեն և էապես տարբերվում են այլ տարիքների ճգնաժամերից, այսպես, տարիքային հոգեբանությանը վաղուց ի վեր հայտնի  էր, որ 3 տարեկանի և դեռահասության շրջանների ամենաէական բնութագիրը, ես համակարգում տեղի ունեցող խմորումներն են: Դրանք նույն բնույթի, նույն պատճառներն ունեցող երևույթներ են: Միևնույն ժամանակ այս ախտանշաններին մենք չենք հանդիպում տարիքային հոգեբանության մեջ առանձնացված մի շարք այլ ճգնաժամերի պարագայում՝ նորածնության կամ յոթ տարեկանի ճգնաժամերի դեպքում: Հետևությունը մեկն է դրանք տարբեր բնույթի ճգնաժամեր են:

  1. Ուսումնառության ընթացքում տարիքային ճգնաժամերի դրսևորումները

Կրտսեր դպրոցական  տարիքը երեխայի համար խաղի և ուսուցման ուղիղ կապ ստեղծելու փուլն է։ Այս տարիքում երեխան առաջին անգամ սովորողի սոցիալական դերն է կրում, որն էլ ոչ բոլոր դեպքերում է անցնում սահուն։ Այս տարիքային փուլը համընկնում է տարրական դպրոցի չորսամյա (1-4-րդ դասարաններ) կրթական ծրագրի հետ։ Կրտսեր դպրոցականն այս փուլում մեծ ակտիվությամբ ուսումնասիրում է աշխարհը, կյանքը և ինքն իրեն։
Այս տարիքին բնորոշ հոգեկան նորագոյացությունը գործողությունների կամածին լինելն է։ Այս փուլում բարձրանում է ընկալման մակարդակը  կապված ուսուցանվող նյութերի, առաջադրանքների հետ, որոնք ստանում է ուսուցիչներից։ Ընկալվող օբյեկտները վերլուծելու , տարբերակելու հնարավորությունները կապված են դիտման հետ, որը իրենից ներկայացնում է բարդ գործընթաց: Վաղ կրտսեր դպրոցականի մոտ ոչ կամածին ուշադրությունը գերակայում է, նա դժվար է կենտրոնացնում ուշադրությունը, ցրված է։ Մինչդեռ երկրորդ, երրորդ դասարանից սկսած կամ ավելի վաղ ուշադրությունը դառնում է կամածին՝ սեփական կամքի թելադրանքով։ Սովորողի ուսումնական գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում ուշադրության կենտրոնացումը։ Կրտսեր դպրոցականի հիշողությունում առավելապես պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը, այն ամենը, ինչ տպավորություն է գործել իր վրա։ Կրտսեր դպրոցականները մեխանիկորեն, անգիր սովորում են նյութը մի քանի անգամ կրկնելով։ Կրտսեր դպրոցական տարիքային շրջափուլի ավարտին նրանք կարողանում  են տրամաբանելով, վերլուծելով մտապահել նոր նյութը։ Կրտսեր դպրոցում զարգանում է երևակայությունը, երբ ուսումնական նյութերը, հանձնարարությունները նկարներով, գույներով են մատուցվում։Երևակայությանն օգնության հասնում է հիշողությունը։ Կրտսեր դպրոցական տարիքում երևակայությունն արագ է զարգանում, քանզի նոր ուսումնական նյութերն ընթերցելիս մեծ ցանկություն է ունենում նաև պատկերացնելու որոշ դրվագներ։ Մտածողության ձևը կրտսեր դպրոցական տարիքում փուլ առ փուլ փոխվում է։ Առաջին փուլում մտածողության ակնառու գործնական ձևն է ակտուալ, որտեղ նյութի յուրացման համար գործողություններ են ենթադրվում, կամ նկարներ տվյալ նյութի վերաբերյալ, որպեսզի առավել տպավորիչ լինի։ Այնուհետև, կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունի ակնառու պատկերավոր մտածողության ձևը, որի ժամանակ ուսուցանվող նյութի պատկերներն ու ֆիզիկապես առկա լինելն էական չէ։

7 տարեկանի ճգնաժամի օրինակով « Անցումային նախադպրոցականները ներքուստ պատրաստ են դպրոցին, նրանք նեղվում են նախադպրոցական կյանքի շրջանակներում, դա զարգացման  ճգնաժամ է»: Անցումը դպրոցական կյանքին վերացնում է բացասական ախտանշանները, դպրոցում նրանք իրենց լավ են զգում: Այն անցումային դպրոցականները, ովքեր  դեռևս նախադպրոցական աշխարհում են գտնվում, ընդհակառակը դպրոց ընդունվելով իրենց լավ չեն զգում: Սա չհասունացման ճգնաժամն է:

7 տարեկան երեխաներին ուսուցանելը դժվար է, ընդ որում այսպիսի ուսուցումը պետք է հաշվի առնի նրանց զարգացման առանձնահատկությունը։

Իր սոցիալական անկայունության, նոր պայմաններին և հարաբերություններին հարմարման դժվարությունների պատճառով 6 տարեկան երեխան կարիք ունի անմիջական հուզական կոնտակտի, բայց դպրոցական ուսուցման ֆորմալիզացված պայմաններում այդ պահանջմունքը չի բավարարվում։

Գլուխ 2 Հետազոտական աշխատանք

2.1 Հետազոտական աշխատանքի ծրագիրն ու նկարագրությունը

Հետազոտական աշխատանք իրականացրել ենք  ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 2022-2023 ուս տարվա առաջին դասարանի սովորողների դասարանում:

Սովորողը յոթ տարեկանի ճգնաժամը, որն ամբողջությամբ պայմանավորված է երեխայի դպրոց հաճախելու հետ, մեր օրերում վեց տարեկանում է սկսվում։ Յուրաքանչյուր սովորողի ճգնաժամը արտահայտվում է յուրովի ու կարծես արտահայտում է երեխայի բողոքը ուսումնական գործունեության դեմ։

Երբ կրթությունը իրականացվում է խաղով, խաղային հնարքներով այն ոչ միայն հետաքրքիր ու ոգևորող է լինում, այլ նաև արդյունավետ: Նոր դպրոց հաճախող երեխայի համար անհանգստությունները մեծ են, քանզի զգում է, որ խաղը գուցե տուժի։ Իսկ երբ խաղով է մատուցվում ուսուցանվող նյութը, սովորողն էլի խաղում է, չի կտրվում խաղից ու զուգահեռ կրթվում է։  Նախագծի ընթացքում խաղային մեթոդների կիրառումը նպաստում է  սովորողների ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը: Խաղային գործունեության  ժամանակ սովորողները կարող են մտածել միասին, համագործակցել դասընկերների հետ: Խաղի ժամանակ սովորողին  անհրաժեշտ   գործիքներն   են`  նեթբուք, նոթբուք, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային ծրագրեր՝  Power point, Microsoft Paint, նկարչական  ծրագիր: Խաղի ընթացքում դասավանդողը  երեխաներին սովորեցնում է չվախենալ իրենց մտքերը արտահայտելուց, հեռացնել քննադատության վախը և սխալվելու վախը: Այլընտրանքային մոտեցումներ է մշակում դասավանդողը` սովորողին ներգրավելու ուսումնական գործընթացին: Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է:  Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային, հեղինակային կրթությունը լայն հնարավորություններ է ընձեռում դասավանդողին խաղով ու նախագծային կրթությամբ իրականացնել կրթական ծրագիրը։ Իսկ նախագծային ուսուցման շրջանակներում խաղ-ուսուցումը գերակշռում է, մասնավորապես կրտսեր դպրոցում։ Այդպիսի նախագծերն ու ծեսերը բազմաթիվ են։ Օրինակ՝ բառուսուցումը, որի բաղադրիչներն են տառթխիկը, ալյուրե նկարչությունը, բացօթյա պլեներները և այլն։ Թումանյանական օրեր, Կոմիտասյան օրեր նախագծերը, որոնց շրջանակում երգում, հեգում ենք բանաստեղծությունները, ընդհանուր պարապմունքներին բերանացի կրկնում քառյակները, արտասանում – երգում որոշ ստեղծագործություններ։

Ամանորյա ծես, որի ընթացքում զարգացնում ենք սովորողի ՏՀՏ հմտությունները՝ պատրաստելով էլեկտրոնային բացիկներ, շնորհավորանք-մաղթանքներ, նամակներ Ձմեռ պապիկին։

Այս նախագծերի մասին առավել մանրամասն տե՛ս 2.2 բաժնում։

2.2 Հետազոտական աշխատանքի արդյունքների ամփոփում

Տառթխիկ, ալյուրե նկարչություն, գույների օր  և շատ ու շատ հետաքրքիր  մեթոդներ, որոնք  նպաստում են խաղային տարբեր հնարներ օգտագործելով, սովորողին ներառել ուսումնական գործընթացի:

Բառուսուցումը կարևոր շրջան է առաջին դասարանցիների համար և բառուսուցման համար մենք տարբեր մեթոդներ ենք կիրառում: Բոլոր մեթոդներն էլ կիրառվում են խաղերի միջոցով: Խաղն օգնում է, որ սովորողները առանց հիասթափության և տրտնջալու սովորեն գրել ու կարդալ: Ահա դասարանում արդեն սովորել ենք գրել սար բառը: Սկսել ենք «Painт»ծրագրից. Նկարել ենք սար և սովորել ենք մուտքագրել սար բառը` ս, ա, ր տառերը: Մենք պատրաստեցինք բացիկներ, այնուհետև իրականացրինք  «Տառթխիկ» հավես նախագիծը  և թխեցինք սար բառը , հետո գնացինք Գառնի բերքահավաքի և այնտեղ էլ խնձորներով  գրեցինք բառը…

Արդյունքում հեշտությամբ ու հավեսով սովորել ենք ս, ա, ր տառերը:

Յուրաքանչյուր օր համարվում է որևէ գույնի օր: Ընտրվում են հիմնական գույները՝ կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույները, իսկ վերջին օրը՝ ծիածանագույն։

Սովորողները գալիս են համապատասխան գույնի հագուստով, ունենում են որևէ իր, որն այդ գույնն ունի: Սենյակը կարող են զարդարել համապատասխան գույնի փուչիկներով: Ուսումնական գործունեությունն ըստ ոլորտների

Լեզվագործունեություն Զրուցում են համապատասխան գույնի մասին: Գույնը ուսումնասիրում են զգայարանների միջոցով ու պատմում են, թե ինչ տեսք, ձև (տեսնում են), հոտ (հոտ են քաշում), հատկանիշ (շոշափում են) ու համ ունի այդ գույնը: Գտնում են բառեր, որոնք համապատասխան գույնն ունեն: Հորինում ու պատմում են, թե տվյալ գույնը ինչպես է առաջացել, որտեղ է ապրում…Շարունակում են հորինել. եթե կարմիր ( դեղին, կապույտ) չասենք, ապա ինչ անուն կդնեինք…
Ռադիո

Հորինել ու ձայնագրել դեղին, կապույտ ու կարմիր լուրեր:

Թվաբանություն

Հաշվում, համեմատում, խմբավորում են (ըստ գույնի, ձևի, չափի…) իրենց բերած առարկաները, խաղալիքները:
Կերպարվեստ-տեխնոլոգիա-ծեփ
Գույների արթնացում. ջրաներկով կամ գուաշով նկարում են միայն մեկ գույնով՝ սպիտակ թուղթն ամբողջությամբ ներկելով:
Պլաստիլինի պատրաստում. գունավոր մարդուկների պատրաստում:

Բնագիտական գործունեություն

Բնագիտական փորձ. Ծիածան

Արդյունքները`

Գույների շաբաթ. Կարմիր օր մեր դասարանում(գույն, ձև)

Կապույտ օր մեր դասարանում…

Դեղին օր.«Հեքիաթ ընկերության և գունավոր լողափի մասին»

Կանաչ օր մեր դասարանում…

Գունավոր օր մեր դասարանում…

Ալյուրով բառգրոցի

Սարի ուսին սիրուն լուսին

Բառուսուցում։

Գույների շաբաթ

Եզրակացություն

Մեր այս աշխատանքում զետեղված են տեսական և գործնական նյութեր, որոնք ուսումնասիրում են կրտսեր դպրոցականի դպրոց հաճախելու ընթացում ունեցած խնդիրներն ու  նման կրթական հարցերի կարգավորմանն ուղղված աշխատանքներ։

Այս ուսումնասիրությունից պարզեցինք, որ կրտսեր դպրացականների յոթ տարեկանի ճգնաժամը՝ մեր օրերում վեց տարեկանի ճգնաժամը, դրսևորում է ՝ սովորողը հրաժարվում է հաճախել դպրոց, երբեմն հրաժարվում է սեփական պարագաները դուրս բերել, անտարբերություն է դրսևորում կրթական ծրագրի նկատմամբ: Դեռ չի կարողանում կտրվել իր խաղալիքներից, ուզում է խաղալիքներով խաղալ: Ամենաակտիվ երեխաները երբեմն սկսում են օտարվել կամ կորցնել նախկին աշխուժությունը, հետաքրքրությունը միջավայրի նկատմամբ: Չեն ուզում կտրվել խաղից, զգում են վտանգ, որ որևէ մեկը ուզում է խանգարել սեփական խաղը իրականացնելուն: Մեր այս աշխատանքում , մենք եզրակացրինք, որ եթե ուսումնական ծրագիրը իրականացնում ենք խաղային մեթոդներով, երեխայի համար ստեղծում ենք խաղային մթնոլորտ, որի միջոցով ներգրավում ենք ուսումնական ծրագրի մեջ: Այսպիսով՝ խաղացնում ենք, խաղը տալիս է կրթություն և կորում է լարվածությունը կրթական ծրագրի նկատմամբ: Հաջորդ անգամ մեծ հետաքրքրությամբ է մտնում դպրոց, նորից խաղալու և խաղով կրթություն ստանալու:

Գրականության ցանկ

  1. Խուդոյան Ս.Ս Անձի զարգացման ճգնաժամային տարիքները
  2. Վիգոտսկի Լ.Ս Տարիքային խնդիր
  3. ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-Միջնակարգ կրթության մասին
  4.  Мухина В.<<ВОЗРАСТНАЯ ПСИХОЛОГИЯ>>.
  5. 2022Директ-Медиа Абрамова Г.С.<<Возрастная психология>>
  6. https://mdou-42.edu.yar.ru/razdel_dokumenti/7h.pdf