Рубрика: Ընդունելություն 2023-2024

Ընդունելություն 2023-2024

Ողջո՛ւյն, հետաքրքրքսեր ու հետազոտող վեց տարեկան բարեկամ, արի՛ ծանոթանանք:
Ես Աշխեն Թադևոսյանն եմ: Երկար տարիներ է աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ սեբաստացիների գունեղ և ուրախ մոլորակում: Գիտե՞ս, ես էլ քեզ պես մշտապես նոր արկածներ եմ փնտրում, և ուզում եմ, որ այս տարի իմ նոր ու դեռ չբացահայտված ճանապարհի ուղեկիցը դառնաս:

Մեր համատեղ, հետազոտական երեք տարիների ընթացքում, միասին կբացահայտենք  աշխարհը՝ կստեղծենք մեր ուսումնական այբբենարան- ընթերցարանները, կճամփորդենք, կլողանք ու հեծանիվ կվարենք։ Մեր ձեռքերով կծեփենք մեր սիրելի հեքիաթների հերոսներին, կստեղծենք մե՛ր հեքիաթը: Իմ փոքրիկ ընկեր, եթե այս ամենը հետաքրքրեց քեզ, ուրեմն՝ այցելիր կրթահամալիր։ 

Ես սիրով կսպասեմ քեզ:

«Իմացումի հրճվանք» ծրագրի բաղադրիչներ՝

  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Անգլերեն
  • Ռուսերեն
  • Ես և շրջակա աշխարհը
  • Երաժշտություն, պար
  • Կերպարվեստ, տեխնոլոգիա
  • Մարմնակրթություն
  • Շախմատ և տրամաբանական խաղեր
  • Ընտրությամբ գործունեություն

Միջավայրը՝
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
— երկարացված օրվա
սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով

Լրացուցիչ կրթություն
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե

Սովորողի թվային գործիքին (նոթբուք, նեթբուք) ներկայացվող նվազագույն պահանջներ

Պրոցեսոր – Intel N4020

Օպերատիվ հիշողություն – 4Gb

Գրաֆիկա – Intel UHD Graphics 600

SSD – 128Gb

Ընդունելության հայտարարությունը ենթակայքում

Հայտագրման հարցաթերթ


Իմ աշխատանքային գործունեությանը կարող եք ծանոթանալ բլոգում։

Էլեկտրոնային հասցե՝ a-tadevosyan1@mskh.am
Հեռախոսահամար՝ 094 751614
Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
էլ. հասցե՝ g.baljyan@mskh.am
Արևմտյան դպրոց-պարտեզի կայքը՝ https://west.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ, Ա.Բաբաջանյան 38/1
Հեռախոսահամար՝ (010) 74 21 72




Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий