Այնպես է պատահում, որ Անբան Հուռին Ծիտը և Պոչատ աղվեսը պետք է մի քանի օր նույն տանը ապրեն: Անբան Հուռին այնքան ծույլ էր, որ ոչ մի տան գործ չէր անում: Ծիտը թե մի գործ անում էր, հետո ամբողջ օրը այդ մասին էր խոսում: Աղվեսը ամբողջ օրը մտածում էր, որ գնա իր ընկերներին հասնի: Այս երեքը չեն կարող մի տան մեջ ապրել։
Նունե Հարությունյան
Մի օր ` Անբան Հուռին , Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին հանդիպել : Նրանք որոշեցին սարքել մի տուն և ապրել այդ տան մեջ: Անբան Հուռին ասաց. -Ես բամբակ կգզեմ և անկողին կպատրաստեմ :
Իսկ Ծիտն ասաց.
-Ես ծառի ճյուղեր կբերեմ և կրակ կվառեմ : Պոչատ աղվեսն ասաց. -Ես էլ կգնամ տատիկից կաթ կուզեմ և կբերեմ , որ նախաճաշենք:
Եվ այդպես նրանք ընկերացան , խոսեցին , խաղացին և սկսեցին ապրել այդ տան մեջ :
Սյուզի Հովհաննիսյան