Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Մանե Պողոսյան, Նունե Հարությունյան, Ռաֆայել Գևորգյան, Ռուբեն Հովսեփյան, Սյուզի Հովհաննիսյան, Անժել Դանիելյան, Արարատ Եսայան, Արսեն Մաթևոսյան, Գագիկ Սարիբեկյան, Դրո Շիրվանեան, Էդգար Աբգարյան, Էմմա Սահակյան, Թումանյանական օրեր, Լուսե Դերդերյան

Անբան Հուռին,Պոչատ աղվեսը և Ծիտը

Այնպես է պատահում, որ Անբան Հուռին Ծիտը և Պոչատ աղվեսը պետք է մի քանի օր նույն տանը ապրեն: Անբան Հուռին այնքան ծույլ էր, որ ոչ մի տան գործ չէր անում: Ծիտը թե մի գործ անում էր, հետո ամբողջ օրը այդ մասին էր խոսում: Աղվեսը ամբողջ օրը մտածում էր, որ գնա իր ընկերներին հասնի: Այս երեքը չեն կարող մի տան մեջ ապրել։
Նունե Հարությունյան

Մի օր ` Անբան Հուռին , Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին հանդիպել : Նրանք որոշեցին սարքել մի տուն և ապրել այդ տան մեջ: Անբան Հուռին ասաց.                 -Ես բամբակ կգզեմ և անկողին կպատրաստեմ :
Իսկ Ծիտն ասաց.                                                         
-Ես ծառի ճյուղեր կբերեմ և կրակ կվառեմ : Պոչատ աղվեսն ասաց.                        -Ես էլ կգնամ տատիկից կաթ կուզեմ և կբերեմ , որ նախաճաշենք:                   
Եվ այդպես նրանք ընկերացան , խոսեցին , խաղացին և սկսեցին ապրել այդ տան մեջ : 
Սյուզի Հովհաննիսյան


Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին անտառով գնալ Ամբան Հուռիի տատիկի տուն։ Ծիտը անտառում տեսավ մի կարմիր ու թունավոր սունկ։
— Ի՞նչ է սա,- ասաց Ծիտը։
— Սա թունավոր սունկ է,- պատասխանեց Ամբան Հուռին։
Նրանք շարունակում էին ճարապարհը և հանկարծ հանդիպեցին մի արջի։ Արջը ասաց․
— Ես շատ սոված եմ, եկել եմ, որ ձեզ ուտեմ։
Պոչատ աղվեսը պատասխանեց․
— Եթե դու շատ սոված ես, մենք քեզ միս կտանք։
Պոչատ աղվեսը այդպես էլ արեց․ արջին միս տվեց։ Արջը վերցրեց միսն ու հեռացավ։ Ամբան Հուռին ասաց․
— Ահա հասանք տատիկիս տուն։ Տատիկը նրանց բոլորին ներս կանչեց և միասին թեյ խմեցին։  
Ռուբեն Հովսեփյան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշել էին գալ մեր տուն: Մենք բարձունքում էինք ապրում և շատ դժվար էր բարձրանալ դեպի տուն: Նրանք մտածում էին, թե՞ ինչ անեին: Ծիտը արագ կողմնորոշվեց, որոշեց թռչել և շուտ հասավ : Անբան Հուռին չգիտեր ինչ աներ, որովհետև նա ծույլ էր և անխելք: Աղվեսն ասաց, եսփայտ կվերցնեմ և զգուշությամբ կբարձրանամ, որ չընկնեմ: Նա զգուշությամբ բարձրացավ: Քանի որ Անբան Հուռինչգիտեր ինչպես բարձրանալ և չէր էլ ուզում մտածել, հետևեց աղվեսին: Եվ նրանք եկան, հասան մեր տուն և սկսեցինք քաղցրավենիք պատրաստել: Պատրաստեցինք, կերանք, ուրախացանք, խաղացինք: Շատ լավ ժամանակ անցկացրեցինք:
Դրո Շիրվանեան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին միասին ճամփորդել: Գնացին գնացին հասան մի գյուղ: Տեսան որ մարդիկ ձեռքով են փայտ կոտրարտում: Հարցրեցին
— Ինչի եք փայտը ձեռքով կոտրատում,միթե կացին չուենք
— Կացինը ինչ է, այ ախպեր-հարցևեց գյուղացիններից մեկը
Ծիտը ասաց-կացինը օգնում է մարդուն կոտրատել փայտ։ Մեկ էլ մի մարդ կացինով փայտ է կոտրատում, և բոլորը հավաքվեցին նրա շուրջը և սկսեցին կացինով կոտրատել:
Գագիկ Սարիբեկյան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին գնան անտառ։ Գնացին, հասան անտառ։ Ծիտը ուզեց պիկնիկ անել, նա իր հետ բերել էր զամբյուղով ուտելիք։ Պոչատ աղվեսը ուզում էր գնալ գետափ։ Նրանք գնացին գետափ և Անբան Հուռին ուզեց լողալ։ Ծիտը և Պոչատ աղվեսը համաձայնեցին։ Նրանք լողացին ուրախացան և պարեցին։ Հետո նրանք վերադարձան անտառ և շատ համով պիկնիկ արեցին։
Լուսե Դերդերյան

Մի օր Անբան հուռին, պոչատ աղվեսը և ծիտ որոշեցին գնալ անտառ սունկ հավաքելու և տեսան ճանապարհին արջին և հարցրեցին ուր ես գնում։ Արջը ասեց գնում եմ ազնվամորու թփերի մոտ։
Իսկ դուք։ Մենք գնում ենք սունկ հավաքելու ասեց պոչատ աղվեսը։ Նրանք գնացին և տեսան գայլին, և հարցրեցին որ ես գնում։ Գայլը ասեց գնում եմ նապաստակին հյուր, իսկ դուք ուր եք գնում հարցրեց գայլը։ մենք գնում ենք սունկ հավաքելու ասեց ծիտը և գնացին։ աղվեսը տեսավ սունկ և ասեց սունկ գտա, գնացին ծիտը գոռաց, ես էլ սունկ գտա,գնացին ճանապարհին տեսան նապաստակին և նապաստակը հարցրեց նրանց ուր են գնում։ Նրանք պատասխանեցին գնում ենք սունկ հավաքելու երեքով շարունակեցին փնտրել սունկ։ Անբան հուռին ասեց սունկ գտա և բոլորով ուրախ գնացին տուն։
Մանե Պողոսյան

Մի օր Անբան Հուռին,Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին գնալ Կացին ախպորը հյուր։Հավաքվել էին բոլոր հեքիաթների հերոսները։Կացին ախպերը շատ ուրախացավ,երբ տեսավ հյուրերին։Սակայն Պոչատ աղվեսը,երբ տեսավ Կացին ախպոը վախեցավ,մտածելով թե իր պոչը կկտրի։Ծիտը նույնպես վախեցավ և Պոչատ աղվեսի հետ փախավ։Անբան Հուռին էլ կարծելով,թե Կացին ախպերը իրեն գործի կդնի նեղվեց,ամաչեց և աննկատ հեռացավ։
Ռաֆայել Գևորգյան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին հանդիպել և փոխել իրենց հեքիաթների բովանդակությունը։ Անբան Հուռին դարձավ տնարար աղջիկ։ Նրա մայրը իրենից շատ գոհ էր։ Պոչատ աղվեսը այլևս գողություն չէր անում։ Նա ուներ մի շատ գեղեցիկ պոչ, որից չբաժանվեց։ Ծտի ոտքը այտպես էլ փուշ չմտավ։ Նա ստիպված չեղավ ինչ որ մեկին խնդրել հանել այն։ Իսկ վերջում պարզվեց որ դա իրենց երևակայության արդյունքն էր։ Իրականում ոչինչ չէր փոխվել, Անբան Հուռին նույն փնթի աղջիկն էր մնացել, Պոչատ աղվեսը առանց պոչ ման էր գալիս, իսկ ծիտը բոլորին խառնել էր իրար մի փոքր փշի պատճառով։
Արսեն Մաթևոսյան

Մի օր՝ Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին միացնել իրենց հեքիաթները և նրանց մոտ ստացվեց խելացի հեքիաթ։ Հեքիաթի վերնագիրը դրեցին Անբան ծիտը​։ Նրանք որոշեցին, որ այնտեղ Պոչատ աղվեսն ու Անբան ծիտը կգնան Պոչատ աղվեսի պոչը գտնելու և այնտեղ կլինեին տարբեր կվեստներ։ Դրանց արդյունքում նրանք կգտնեին Պոչատ աղվեսի պոչը, իսկ Անբան ծիտը կգտներ իր մայրիկին։
Անժել Դանիելյան

Մի օր Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին գնալ անտառ՝ սունկ հավաքելու: Անբան Հուռին տեսավ մորի և կանչեց իր ընկերին: Նրանք եկան և տեսան Անբան Հուռու գտած մորին և հաճույքով կերան: Մորին շատ համեղ էր: Հետո շարունակեցին ճանապարհը: Գնացին, գնացին և հանկարծ Անբան Հուռին սունկ նկատեց: Նա որոշեց մենակ սունկը հավաքել և մտավ թփերի մեջ: Երբ այնտեղից դուրս եկավ, ընկերները զարմացան և հացրեցին.
— Որտեղի՞ց քեզ այդքան սունկ:
— Եկեք տեղը ցույց տամ, միասին ավելի շատ կհավաքենք,- ասաց Անբան Հուռին:
Ընկերները միասին շատ սունկ հավաքեցին և վերադարձան տուն:
Էմմա Սահակյան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին աշխարհե աշխարհ ման գալ։ Նրանք գնացին գետի ափ և հանդիպեցին Գորտին։ Գորտն ասաց, որ Անբան Հուռին վերցրել է իր ոսկին, իսկ դա իր թագն էր։ Նա պատմեց, որ ինքը սովորական գորտ չի, այլ՝ կախարդված արքայազն։ Եթե նա չվերադարձնի իր ոսկին, ապա ինքը հավիտյան կմնա գորտ։ Ծիտն ասաց, որ կօգնի գորտին։ Նա գնաց այն հարսանիքին, որտեղ հարսին փախցրել էր և ասաց․

-Տվե՛ք ինձ ոսկի և ես կվերադարձնեմ ձեր հարսիկին։

Փեսան շատ ուրախացավ։ Ինչքան ոսկեղեն ուներ, տվեց Ծիտիկին։ Ծիտը ոսկին տվեց Անբան Հոռուն։ Անբան Հուռին էլ՝ Գորտին։ Գորտը դարձավ արքայազն, բայց քանի որ նա կորցրել էր իր պալատը և ամբողջ հարստությունը, տխրեց և ասաց, որ իզուր դարձավ արքայազն։ Պոչատ աղվեսն ասաց, որ կօգնի նրան, եթե վերադարձնեն իր պոչը։ Ծիտը, Հուռին ու Աղվեսը գնացին պառավի մոտ։ Ծիտը պառավին տվեց իր փուշը, որ վառարանը վառի, իսկ պառավը փոխարենը տվեց Աղվեսի պոչը։ Աղվեսը վազեց գյուղ և հայտարարեց, որ Չաղ-Չաղ թագավորը շուտով վերադառնալու է և իր ամբողջ ունեցվածքին տեր է կանգնելու։ Հրեշը՝ իմանալով, որ կախարդանքն անցել է, փախչում է, իսկ արքայազնը իր նոր ընկերների հետ վերադառնում է պալատ և ամուսնանում Անբան Հուռու հետ։
Էդգար Աբգարյան

Մի օր` Անբան Հուռին, Պոչատ աղվեսը և Ծիտը որոշեցին ընկերանալ և միասին ապրել։ Նրանք պայմանավորվեցին, որ Անբան Հուռին պետք է ճաշ պատրաստի։ Մինչ Անբան Հուռին ճաշ կպատաստեր, Պոչատ աղվեսը իր պոչը կհայթհայթեր։ Իսկ ծիտը լոշիկն էր ուզելու, որ երեկոյան միասին ուտեն։Պոչատ աղվեսը պոչը գտավ, կցեց– կցմցեց։ Ծիտը տատիկից լոշիկը վերցրեց։ Պոչատ աղվեսը և Ծիտը շատ զվարթ վերադարձան տուն։Նրանք մտածում էին, որ Անբան Հուռին ճաշ չի պատրաստել։ Երբ նրանք եկան, բակում այնպիսի անուշ հոտ էր տարածվել։Նրանք ներս մտան և տեսան, որ Անբան Հուռին ճաշ է պատրաստում։ Հուռին համեղ և բուրավետ ուտեստներ էր պատրաստել։Այդ օրվանից Հուռիին էլ ոչ ոք անբան չէր ասում։
Արարատ Եսայան


Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий