Рубрика: Без рубрики

Բարեկենդանի ծես

Աշխատանքի ժամանակացույց՝ Հունվարի 8 — փետրվարի 23

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցի սովորողներ

Նպատակ

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիր

  • ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում

Աշխատանքի ժամանակացույց

Հունվարի 8 — փետրվարի 23

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Ազգային ծիսական խաղերն ուղեկցել ազգային պարեղանակներով, որոնց համապատասխան պարերը կկատարվեն «թամաշա» անողների կողմից: Կատարել կատակ — պարեր, պարերգեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով:

Համագործակցում են մայրենի լեզվի, երաժշտության, պարի, ձեռարվեստի դասավանդողները, կազմակերպիչը:

  • Մայրենի՝
  • Համացանցից փնտրել և գտնել տարբեր տեղեկություններ «Բարեկենդանի» ծեսի մասին։
  • Ուսումնասիրել ծեսին վերաբերող երգի բառերը։
  • Ուսումնասիրել ծեսին հատուկ ուտեստների բաղադրատոմսերը։
  • Պատրաստել էլեկտրոնային բացիկներ, հրավիրատոմսեր։

Մաթեմատիկա՝

  • Կազմել ծեսի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ, գլուխկոտրուկներ։
  • Բարեկենդանի երգերը

Գնացեք, տեսեք

Գնացեք, տեսեք ո՞վ է կերել այծը․- գնացին տեսան գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,Այծն ու գայլը.
Ձեզ Բարեկենդան, Մեզ բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք ո՞վ է տեսել գայլը․- Գնացին տեսան արջն է կերել գայլը:
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ Բարեկենդան, Մեզ բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք ո՞վ է կերել արջը․- Գնացին տեսան թուրն է կերել արջը:
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ Բարեկենդան, Մեզ բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք ո՞վէ կերել թուրը․ -գնացին տեսան ժանգն է կերել թուրը:
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ Բարեկենդան, մեզ բարի Զատիկ:

Գնացեք, տեսեք ո՞վ է կերել ժանգը․- Գնացին տեսան հողն է կերել ժանգը:
Հողն ու ժանգը,
Ժանգն ու թուրը,
Թուրն ու արջը,
Արջն ու գայլը,
Գայլն ու այծը.
Ձեզ Բարեկենդան, Մեզ բարի Զատիկ:

Էն դիզան

Էն դիզան, բետ — բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:
Էն դիզան, բետ — բետ դիզան` գեղի ռեսներն են:

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:
Ճնճղներ ճըլվըլալեն` էն տիրացուքն են:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:
Էն արև, երկնուց արև` էն թագավորն է:

Էն լուսին ամպերու մեջ, տեսեք էն ո՞րն է:
Էն լուսին ամպերու մեջ` էն թագուհին է:

Ցախավել իդև դռան, տեսեք էն ո՞րն է:
Ցախավել իդև դռան` էն մըշակներն են:

Շունն էկավ պարկն ի բերան, տեսեք էն ո՞րն է:
Շունն էկավ պարկն ի բերան` գեղի գզիրն է:

Մուկն էկավ ալրաթաթախ, տեսեք էն ո՞րն է:
Մուկն էկավ ալրաթաթախ, էն ջաղացպանն է:

Տեխնոլոգիա՝

  • Պատրաստել դիմակներ, որոնք կօգտագործվեն ծեսի ժամանակ։

Սովորողները, սաները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий