Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Նախագծեր և արդյունքներ, Ամանոր նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Տևողությունը՝ 3 շաբաթ (դեկտեմբերի 1 — 25)

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ

Երաժշտական փաթեթը Սեդա Թևանյանի բլոգում

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ

Գործունեությունը՝

Լսել ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել «Ցոլքեր» ռոդիոյի եթերում

Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ

  1. Ա. Խնկոյան «Ձմեռ»
  2. Հ. Թումանյան  «Առաջին ձյուն»
  3. Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
  4. Ջ․ Ռոդարի  «Ցանկությունների ծառը»
  5. Բասեն բարի
  6. Զար, զընգը
  7. Նոր տարի
  8. Փաթիլներ
  9. Համով-հոտով տոնածառ

Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:

  • Դասասենյակը  ձևավորում
  • Նամակ-բարեմաղթանք Ձմեռ Պապին
  • Ամանորյա բացիկների պատրաստում /էլեկտրոնային և թղթային/
  • Տոնական կերակրատեսակներ
  • Համացանցից տեղեկեւթյուններ Ձմեռ Պապիկի մասին
  • Հետաքրքիր աքսեսուարների ստեղծում
  • Ստեղծել ամանորյա օրացույց:
  • Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)
  • Հորինել խնդիրներ, խաղեր, հեքիաթներ ամանորի թեմայի շուրջ:
  • Այցելել Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն ամանորյա ներկայացում դիտելու:

Արդյունքը՝

Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։

Ամանորյա իրարանցում

Նամակ Ձմեռ պապին

Ծաղիկները

Բնագիտական փորձ

Ամանորյա խնդիրներ

Ամանորի սպասումով

Ձմեռային հեքիաթ

Բարև, ձմեռ

«Ցոլքեր» ռադիո- Ով է Ձմեռ պապը

«Ցոլքեր» ռադիո Տոնին ծառ զարդարելու ավանդույթը

Ճամփորդություն Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ճամփորդություն- Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

Հեռավար ուսուցում-Սյուզի Հովհաննիսյան

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий