Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Նախագծեր

Ձոն նախագիծ

Ժամանակահատված՝ 01.03 – 07.04

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրներ

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում՝ սեփական մտքերը ազատ, անկաշկանդ և ճիշտ ձևակերպելու կարողության ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում և զարգացում
  • Բույսերի խնամքի, բազմացման կարողության ձևավորում
  • Տոնին նվերներ պատրաստելու, նվիրելու կուլտուրայի ձևավորում
  • Մաթեմատիկական մտածելակերպի զարգացում

Նախագծի ընթացքը ՝

Մաթեմատիկա+ մեդիա

Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ , քանի տարով ես փոքր մայրիկից, մայրիկը քանի տարով է մեծ քեզնից: Հետաքրքիր խնդիրների ստեղծում:

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Աշխատանք անհատական բլոգներում. Պատում մայրիկների մասին (նկարագրություն, բնութագրում, մասնագիտություն, նախասիրություններ)
  • Հարցազրույց մայրիկների հետ

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը և այլն) մասին: Հորինուկներ և աքրոստիկոսներ մայրիկի, անվան մասին տղեկություն, նշանակություն:

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային):
  • Գարնանային շարժական բացիկների պատրաստում
  • Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):
  • Կավով ծեփում ենք մայրիկների դիմապատկերը

Արդյունքներ՝

Իմ մայրիկը

Պատրաստում ենք նկարի շրջանակ

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий