Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Պարտադիր ատեստավորում

Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 ։

Ղեկավար’ Մարիետ Սիմոնյան

Առաջին պարապմունք
Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի
այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար,
որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական
շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի ։ Կան խմբերի բազմաթիվ
տեսակներ, որոնք այստեղ կարող են արդիական լինել, օրինակ՝ մարդիկ,
ովքեր ապրում են կոնկրետ աշխարհագրական տարածքում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ՝ օրինակ
Եվրոպա կամ Աֆրիկա, կամ իրապես՝ աշխարհը, «համաշխարհային
համայնքի» պարագայում), աշխարհագրորեն ավելի ցրված խումբ (օր.՝
էթնիկ խումբ, հավատքի խումբ, ժամանցային խումբ, որոշակի սեռական
կողմնորոշում ունեցող խումբ) կամ ցանկացած այլ բնույթի սոցիալական
կամ մշակութային խումբ, որի նկատմամբ անհատն ունի պատկանելության
զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և
քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի
ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական
դիրքորոշումը ներառում է՝
1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական
գործողությունների ներգործության.
3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում
նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն,
նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության
և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից
և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու
պատրաստակամություն.
4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն
և ուշադրություն.
5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն
աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին
և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը
մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների
հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
պատկանելությունից.
ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
և սեփական որոշումների և գործողությունների համար
պատասխանատվություն կրելու զգացում

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի
կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին
տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության
գիտակցում, համերաշխություն խմբի մյուս անդամների հետ, և խմբի
նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում։ Խմբերը կամ համայնքները,
որոնց վերաբերությամբ կարող է արտահայտվել քաղաքացիկան դիրքորոշում,
ներառում են կոնկրետ աշխարհագրական տարածքներում (օրինակ՝
հարևանություն, ավան կամ քաղաք, երկիր, երկրների խումբ, օր.՝ Եվրոպա
կամ Աֆրիկա, կամ աշխարհն ինքնին՝ «համաշխարհային համայնքի»
պարագայում), էթնիկ խմբեր, կրոնական խմբեր, ժամանցային խմբեր կամ
այլ տեսակի սոցիալական կամ մշակութային խմբերը, որոնց նկատմամբ
անձն ունի պատկանելության զգացում։ Յուրաքանչյուր անհատ պատկանում
է բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշում կարող է ունենալ
դրանց նկատմամբ։
Ժողովրդավարական հասարակություններին պետք են համայնքամետ
մարդիկ, ովքեր հետաքրքրված են համայնքի բարեկեցությամբ։ Փոխադարձ
հետաքրքրվածությունը և վստահությունը՝ համընդհանուր նպատակների
և տարատեսակ ռեսուրսների հետ մեկտեղ, բերում են հանձնառության և
ներգրավվածության։ Երբ մարդիկ զգում են, որ խաղասեղանին դրված է ինչ-որ
բան, որ իրենց անմիջական անհատական հետաքրքրությունների շրջանակից
դուրս է, իրենք մասնակից են դառնում սոցիալական կյանքին։ Արդի
ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական դիրքորոշման
ևտոտալիտար հասարակարգերի պարտադրած «քաղաքացիական
պարտականությունների» (քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ
մտածում և գործում են միայն իրենց ներքին համոզմամբ ու որոշմամբ) կամ
կոլեկտիվիստական հասարակություններում ընդհանուր շահի գաղափարի
(քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ իրենց սեփական շահերից
չեն հրաժարվում հանուն համայնքի շահի, այլ մյուս անհատների հետ գործում
են ընդհանուր և տարածված շահերի հասցեագրման ուղղությամբ) միջև
կա տարբերություն։

2.ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

3.Ժողովրդավարական մշակույթ

Ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների ձեռք
բերումը ևս կախված է լեզվական կարողունակություններից։ Դա կարող
է տեղի ունենալ կրթական ծրագրի նախանշված մասի միջոցով կամ
կազմակերպելով ուսումնական հաստատությունն այնպես, որ վերջինս
խրախուսի ուսումնառուների մասնակցությունը։ Երկու դեպքում
էլ լեզվական կարողունակությունը վճռորոշ նշանակություն ունի և
պահանջում է ուսուցչի ուշադրության կենտրոնացում։ Ուսումնառուները
նաև աստիճանաբար ավելի են գիտակցում լեզվի և իրենց լեզվական
կարողունակությունների նշանակությունը ժողովրդավարական և
միջմշակութային կարողունակությունների իրացման գործում։

4.ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։
Այդ է պատճառը, որ ժողովրդավարությունը չի կարող գործել այնպիսի
հաստատությունների բացակայության պայմաններում, որոնք ապահովում են
չափահաս քաղաքացիների՝ ներառական քաղաքական և քաղաքացիական
իրավազորումը, կանոնավոր, մրցակցային, ազատ և արդար ընտրությունների
կազմակերպումը, մեծամասնական կառավարումը և իշխանությունների
հաշվետվողականությունը։
Այդուհանդերձ, ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց
ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն
ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն
ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն
ու վերաբերմունքը, որոնց շարքում են՝
► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու
պատրաստակամություն.

համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները
պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության
հանձնառում.
► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող
վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
► իրավունքի գերակայության հանձնառում։

Ժողովրդավարությունը նաև պահանջում է հանրային հարթակում
քաղաքացիների՝ ակտիվ մասնակցելու հանձնառություն։ Եթե քաղաքացիները
հավատարիմ են այս արժեքներին, վերաբերմունքին ու գործելակերպին,
ապա ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան գործել։

Ժողովրդավարական մշակույթ
Ժողովրդավարական մշակույթի համար կարողունակությունների ձեռք
բերումը ևս կախված է լեզվական կարողունակություններից։ Դա կարող
է տեղի ունենալ կրթական ծրագրի նախանշված մասի միջոցով կամ
կազմակերպելով ուսումնական հաստատությունն այնպես, որ վերջինս
խրախուսի ուսումնառուների մասնակցությունը։ Երկու դեպքում
էլ լեզվական կարողունակությունը վճռորոշ նշանակություն ունի և
պահանջում է ուսուցչի ուշադրության կենտրոնացում։ Ուսումնառուները
նաև աստիճանաբար ավելի են գիտակցում լեզվի և իրենց լեզվական
կարողունակությունների նշանակությունը ժողովրդավարական և
միջմշակութային կարողունակությունների իրացման գործում։

5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Որպես օգտակար մոտեցում անհատի մակարդակում հաշտեցման
առանցքային հարցին անդրադառնալով, համոզմունք, որ բոլոր
մարդկային էակներն ունեն հավասար արժեք ու արժանապատություն՝
զուգակցվելով այն արժեքների, համոզմունքների կամ պրակտիկաների
վերաբերյալ լուրջ անհամաձայնության իրավիճակով։ Այս
տեսանկյունից հանդուրժողականությունը սահմանվում է որպես
անկողմնակալ և օբյեկտիվ մոտեցում նրանց նկատմամբ, ում
կարծիքներն ու պրակտիկաները տարբերվում են սեփականից՝
հիմք ընդունելով մարդկային արժանապատվությունը հարգելու
հանձնառությունը։Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատ մարդկային էակները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները Պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ Պետության պարտավորությունները:

Մարդու իրավունքները՝ որպես իրավունքի ճյուղ, կառավարություններին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի այլ գործողություններից:

Արժանապատվությունը զուտ մարդկային հատկանիշ է և ձեռք է բերվում մարդու զարգացման որոշակի շրջանում:

Յուրաքանչյուր մարդու համար արժանապատվությունը նախ և առաջ հարգվելու իր իրավունքն է և ուրիշներին հարգելու պարտականությունը:

Արժանապատվությունը այնպիսի հատկանիշ է, որը ձևավորվում և հղկվում է տարիների ընթացքում, երբ մարդը սկսում է հասկանալ իր հավասարությունը մյուսներին, սկսում է արժեվորել իր դերն ու նշանակությունը հասարակական կյանքում, և նրա ֆիզիկական և մտավոր կարողություններն, բարոյական և հոգևոր հատկանիշները ընդունվում են հասարակության կողմից:

Մարդու արժանապատվության համար կարևոր է իր հնարավորությունների (իրավունքների) ազատ և անարգել իրագործումը: Այդ իսկ պատճառով, մարդու իրավունքների ցանկացած ոտնահարում նսեմացնում է անձի արժանապատվությունը։

Մշակութային բազմազանությունը, իմ կարծիքով, դա հարգանք է այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։

Մշակութային տեսանկյունից բազմազան հասարակություններում
ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին պետք է
միջմշակութային երկխոսություն։ Ժողովրդավարության հիմնարար սկզբունք է
այն, որ քաղաքական որոշումների ազդեցությունը կրողներն՝ այդ որոշումների
կայացման գործընթացում պետք է ի վիճակի լինեն արտահայտելու իրենց
տեսակետները, և որոշում կայացնողները պետք է ուշադրություն դարձնեն
նրանց տեսակետներին։ Միջմշակութային երկխոսությունը, նախևառաջ,
ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային
պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։ Երկրորդ՝
այն մի միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ
բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր
ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։ Մշակութային
բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային
երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն
ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ
ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային
երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող
հասարակարգերում։

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի
հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն
է»՝ փորձելով ապացուցել նրա նկատմամբ սեփական տեսակետների
«գերակայությունը»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը
դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի
իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ Երկու
դեպքում էլ դիմացինը հարգանքի չի արժանանում, և որևէ փորձ չի արվում
այլ անձանց տեսակետների հետ «ընդհանուր լեզու գտնել»։
Այլ կերպ ասած՝ առանց հարգանքի երկխոսությունը կորցնում է
տեսակետների բաց փոխանակման հիմնական հատկանիշը, որի միջոցով
մշակութային տարբեր պատկանելության անհատներ կարողանում են միմյանց հետ փոխանակել և իրարից ստանալ տեսակետներ, հետաքրքրություններ և կարիքներ։

6.մշակութային բազմազանություն

Հարգանքն ինքնին հիմնված է դատողության վրա առ այն, որ դիմացինն ունի
բնատուր կարևորություն և արժեք ու արժանի է այլոց ուշադրությանն ու
հետաքրքրվածությանը։ Սա ենթադրում է այլ անձանց արժանապատվության
ընդունում և այլոց՝ իրենց տեսակետներն ու կենսակերպն ընտրելու և քարոզելու
իրավունքի հաստատում։ Կարճ ասած՝ միջմշակութային երկխոսությունը
ենթադրում և պահանջում է արժանապատվության, հավասարության և այլոց
իրավունքների նկատմամբ հարգանք: Սա նաև պահանջում է միջմշակութային
երկխոսության մասնակիցների՝ համապատասխան մշակութային խմբերի
հարաբերությունների մտազննում և հարգանք դիմացինի մշակութային
պատկանելության նկատմամբ։ Միջմշակութային երկխոսության մասնակցելու
համար քաղաքացիներին անհրաժեշտ է միջմշակութային կարողունակություն,
իսկ այդ կարողունակության կենսական բաղադրիչը հարգանքն է։
Եվ վերջում՝ ժողովրդավարությունը պահանջում է ինստիտուտներ, որոնք
կպաշտպանեն բոլոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար
ազատությունները։ Փոքրամասնության տեսակետը և կարծքիը հարկ է
պաշտպանել մեծամասնության այն գործողություններից, որոնք վտանգում են
նրանց մարդու իրավունքներն ու ազատությունները։ Փոքրամասնությունների
տեսակետները կարելի է բարելավվել դեբատներով և երբևէ չի կարելի
մարգինալացնել կամ դուրս թողնել։ Սա նշանակում է, որ ժողովրդավարության
պայմաններում ինստիտուտները պարտադիր պետք է սահմաններ դնեն
մեծամասնության կողմից ձեռնարկվող գործողությունների վրա։ Այդպիսի
սահմանները որպես կանոն կիրառվում են կա՛մ սահմանադրությամբ,
կա՛մ օրենսդրությամբ, որտեղ ամրագրվում և երաշխավորվում են բոլոր
քաղաքացիների՝ թե՛ մեծամասնության, թե՛ փոքրամասնության մարդու
իրավունքներն ու ազատությունները։
Կարճ ասած՝ մշակութային բազմազանություն ունեցող
հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում
է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն
և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն
փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը,
միջմշակութային երկխոսությունը։
Շրջանակը մշակվել է մանկավարժներին օգնելու համար, որպեսզի նրանք
նպաստեն այս հինգ պայմաններից երեքին հասնելու և համախմբելու
նպատակին. դրանք են՝ ժողովրդավարության մշակույթ, միջմշակութային
երկխոսություն և հարգանք այլոց արժանապատվության և իրավունքների
նկատմամբ։

7.իրավունքի գերակայություն

Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:

8. օրենքի գերակայություն, արդարադատություն,

Օրենքի գերակայությունը դա իշխանությունների՝ իրավական և քաղաքական համակարգերով, կառուցվածքներով և պրակտիկայով պայմանավորված գործողություններ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը, ընդունված օրենքների կիրառումը՝ նպաստելով պետության արդյունավետ կառավարման։

Արդարության, հավասարության և իրավունքի գերակայության արժևորում

Նշված կետերի վերաբերյալ կարևորում եմ հետևյալ մտքերը․

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։

  • համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  • համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում։

Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ,
որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։

ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։
Այսօրինակ կառավարման գլխավոր առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է։

Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։ Թշնամական բնույթի
հաղորդակցության մեջ նպատակը դիմացինին «պարտության մատնելն
է»՝ փորձելով ապացուցել նրա նկատմամբ սեփական տեսակետների
«գերակայությունը»: Պարտադրական հաղորդակցության մեջ նպատակը
դիմացինին պարտադրելը, ստիպելը կամ ճնշելն է, որպեսզի վերջինս հրաժարվի
իր դիրքորոշումից և փոխարենն ընդունի պարտադրողի դիրքորոշումը։ Երկու
դեպքում էլ դիմացինը հարգանքի չի արժանանում, և որևէ փորձ չի արվում
այլ անձանց տեսակետների հետ «ընդհանուր լեզու գտնել»։

Թեմա 2

Համեմատեք մեր ծրագրերի, վերջնարդյունքների ստուգման կերպը չափորոշչային պահանջների հետ։

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք
    բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու
    պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության
    ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի
    բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են
    հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության
    ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական
    աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն
    ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
    • Միջնակարգ կրթության կարողունակություններն են
      1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական
      կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին
      մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական
      հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական,
      բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և
      այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և
      մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և
      իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
      2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ
      սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
      սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
      հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
      հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում
      աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու,
      ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում
      են համակարգային և ինտեգրված մտածողություն.
      3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
      և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
      և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
      կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում  /կախված սովորողի նախասիրությունից և տարիքից/:
      Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
      էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից,
      ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
      սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
      ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր
      մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
      առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
      4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
      ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության
      գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
      մակարդակներում /ոչ բոլոր ուսումնական հաստատություններում/ : Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են
      սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
      լինելու պատրաստակամություն.
      5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում,
      4/29/22, 11:07 AM https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792
      https://www.arlis.am/documentview.aspx?docid=149792 4/13
      կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ /կարող են տարածել, բայց ոչ վերլուծել/, քննադատորեն
      վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային
      աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա
      արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են
      արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
      գործընթացների մասնակցության նպատակով.
      6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
      քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
      կողմնորոշիչներ։ 
      Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ. /վիճելի  է/

      7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի,
      աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները:
      Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության
      արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը. /մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները/
      8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր
      ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի
      ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում
      ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են
      հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
      ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
      փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում
      սեփական դերն ու պատասխանատվությունը:

      Թեմա 3
      Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Ապրումակցային մանկավարժություն/իմ օրինակը/

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում: Համագործակցելը հեշտանում է։
Սովորողը դառնում է ընկեր, եթե կա անկեղծություն, եթե կա ապրումակցում։  Նարեկը տեղափոխվեց մեր դասարան մեկ այլ դպրոցից։ Երբ եկավ ծանոթանալու նոր ընկերների հետ մեծ ու փայլուն աչուկները այս ու այն կողմ էր անում։ Մայր ասաց, որ շատ ակտիվ է, այդ պատճառով նախորդ դպրոցում չեն հասկացել տղային և որոշել են փոխել դպրոցը:
Մայրը խնդրեց ինձ առանձնանալ: Առանձնացանք: Մայրը շատ խիստ տոնով ինձանից պահանջեց խնարավորինս խիստ լինել իր որդու հետ։
Նարեկին ներկայացրին իր ընկերներին: Սկսեց պատմել իր մասին, սովորողները սկսեցին հարցեր տալ, պարզեցին թե ինչ նախասիրություններ ունի Նարեկը։ Պարզվեց Նարեկը շատ է սիրում ֆուտբոլ խաղալ:

Ընդմիջման ժամին Նարեկը շատ ակտիվ էր, նույնիսկ ընկերներից մեկին հասցրեց հարվածել։ Դասի ավարտից հետո, ես և Նարեկը դուրս եկանք բակ զբոսնեցինք, զրուցեցինք, ընկերացանք։ Փորձում էի վայելել նրա վստահությունը: Մի քանի օր դասերի ավարտից հետո, զբոսնում էինք, զրուցում և ամեն օր նորովի բացահայտում իրար։ Նարակը մի օր նույնիսկ նկատեց, որ ես «էն մյուս դասատուների նման սադիստ չեմ»: Նարեկի հետ զրույցների ընթացքում, պարզվեց, որ փոքրիկ քույրիկ ունի և մայրիկը ամբողջ օրը միայն փոքրով է զբաղված, իսկ իրեն շատ քիչ է ուշադրություն դարձնում, հայրիկը ամբողջ օրն աշխատանքի է, իսկ Նարեկը ուզում է հայրիկի հետ երբեմն ֆուտբոլ խաղալ:
Ես կարևորում եմ իրար յուրայնացնելը՝ յուրային դարձնելը, իրար զգալը, իրար աջակցելը, իրար խնայելը։
Ես էլ իմ գաղտնիքներից մի քանիսը պատմեցի Նարեկին: Մեր զրույցները և՛ ընկերական , և խրատական, կամաց- կամաց Նարեկին դարձրին ավելի հանդուրժող, ավելի հավաք: Մի քանի օր հետո մայրիկը եկավ դպրոց և զարմացած պատմեց, որ նախորդ օրը Նարեկը քույրիկի համար բացիկ է պատրաստել , մի բան, որ նախկինում երբեք չի եղել:
Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների…

Ես խոսեցի մայրիկի հետ: Մայրը խոստովանեց, որ իսկապես Նարեկին կարծես թե աչքաթող են արել և խոստացավ վերանայել վերաբերմունքը տղայի նկատմամբ:
Կարևորեք երեխայի անձը, որ տարիքում էլ նա լինի: Դարձեք ընկերը, յուրայինը, բացահայտեք, սիրեք, հարգեք:    
Անցան օրեր: Նարեկը դարձավ մեր դասարանի ամենավառ, ամենաընկերասեր, բարի ու պարտաճանաչ սովորողներից մեկը:
 
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից  Աշոտ Բլեյան հիմնադիր-մենթորի այս մշակման մեջ ներկայացվում են բազմաբնույթ մեկը մյուսից-գրավիչ ճամբարներ, փառատոններ, իրենց մեկը մյուսից տարբերվող առօրյայով։ Որպես մանկավարժ փախչելու տեղ չունես… ու լավ է, որ չունենք… այս բաց միջավայրում է որ արժևորվում են սովորող-ուսուցիչ կապը։

Յուրա Գանջալյան Կրթական համակարգերի ժողովրդավարացում հոդվածից մեջբերում’

Մեր տարածաշրջանի երկրներում հակամարտությունների վերացման, կայուն խաղաղության հաստատման, տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ պետք է ունենա կրթական համակարգի ժողովրդավարացումը:

Իր ողջույնի խոսքում էլ Արթուր Սաքունցը մասնավորապես նշեց, որ բացառությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որը մեր երկրի կրթական բնագավառում ժողովրդավարության և ազատ մտքի արտահայտման կղզյակ է, հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները համապատասխանում են ամբողջատիրական երկրների փակ կրթական համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներին: Որպես օրինակ՝ նա նշեց մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի հանրակրթական դպրոցների տնօրենների մեզ հայտնի հակաօրինական գործունեությունները:

Ըստ օրակարգի՝ 10:45-ին սկսվեցին մասնակիցների 10 րոպեանոց ելույթները: Առաջինը սկսեց խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ողջունեց աշխատանքային սեմինարի մասնակիցներին և նշեց, որ դրա նշանաբանը՝ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է իր քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը նա արել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ:

Ցուցադրության վերջում ներկայացվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանների մասին պատմող սլայդները: Ցույց տալով կացարանների լուսանկարները՝ տիար Աշոտ Բլեյանը ասաց, որ հարևան երկրների հետ կրթական փոխանակումներ իրականացնելու համար կրթահամալիրն ունի բոլոր հարմարությունները:

Ցանկացած համագործակցային աշխատանք, որը թույլ է տալիս միմյանցից սովորել և ձեռք բերել միջանձնային կարևոր հմտություններ, կարելի է համարել հաջողված: Համագործակցային նախագիծը պետք է հիմնվածա լինի մի քանի կարևոր գործոնների վրա
Նպատակներ
Պատասխանատվություն
Հավասար հաջողության հնարավորություն

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий