Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Պարտադիր ատեստավորում, Վերապատրաստում

Համընդհանուր ներառում

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանքը

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան

1.Ծանոթացա Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին: Կարգը բազմիցս ենթարկվել է մշակման և փոփոխությունների: Կրթահամալիրում տարիներ շարունակ կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների հետ տարվող աշխատանքի համար ստեղծվում, զարգանում է համապատասխան բաց, զարգացնող միջավայր: Ինչն ավելի արդյունավետ է դառնում նման երեխաների հետ տարվող աշխատանքի համար: Աշխատանքային նոր մեթոդներ,հնարներ են կիրառվում, սովորողի ներառումն առավել արդյունավետ է դառնում, երբ այդ գործընթացին մասնակցում է ընտանիքը, մանկավարժներն ու մասնագետները:Կրթության առանձնահատուկ կարիքով երեխաներին ընդունում է ծրագրի ղեկավարը: Դիտարկմանը մասնակցում են մասնագետներն ու մանկավարժները: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան, որտեղ հաշվի են առնվում սովորողի բոլոր առանձնահատկությունները:
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան
:
Տվյալ հոդվածից առանձնացրել եմ հետևյալ մտքերը՝

«Եթե մանկավարժությունը ներառական չէ, ինչ  անուն ուզում եք տվեք դրան, բայց մի ասեք մանկավարժություն»

«Տապալելով մեր այս սովորողների ուսումնական գործը, կարող ենք հարվածի տակ դնել այս ընտանիքների Հայաստանում հիմնավորվելն ու հեռանկարը այստեղ տեսնելը:»
Սովորողի ներառումը, որպես գերխնդիր, հիմնված է հեղինակային ծրագրի իրականացման հիմքում: Սովորողների ներառմանը խոչընդող հանգամանքները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, ցանկացած իրավիճակում: Պետական աջակցությամբ ծրագրերի հետ և առաջարկվող այլ ծրագրերի համադրման դեպքում կարելի է էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, այդ թվում Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը: Ըստ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար:

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:
Աշխատանք:
Ծանոթացա երեխաների կրթական կարիքների բազմազանությանը և առանձնահատկություններին: Խմբում քննարկեցինք սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները, առանձին դեպքերը:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց -ձեռնարկ)

Դպրոցական մակարդակի գնահատման թերթիկարդյունքների գրանցման թերթիկ

Առաջադրանք

1.Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

1.Դպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն սովորողներին, ովքեր սահմանված կարգով գնահատվել եւ ճանաչվել են որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներ։

Կան սովորողներ, ովքեր ունեն թեթև կարիք կամ գնահատված չեն, բայց նրանց օգնություն չտրամադրելը, ճիշտ չէ։

2.Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության
ծառայության խմբի միջոցով։

Ցանկալի է, որ աջակցող խումբը մշտապես կապ պահի / խորհրդատվություն իրականացնի դասավանդողի, ծնողի հետ/, որպեսզի աշխատանքը առավել արդյունավետ լինի:

  1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տեւողությունը, ծավալը եւ տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:
    Ծառայությունների ժամանակահատվածը մշակելիս հաշվի առնել սովորողի անհատական առանձնահատկությունը և խնդրի առանձնահատկությունը:
  2. Ծառայությունների տրամադրման արդյունավետության եւ որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության եւ մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

Ծառայությունների որակի ապահովման համար մասնագետները պետք է ժամանակ առ ժամանակ անցնեն վերապատրաստումներ:

5.Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1.5 ժամից ոչ ավելի։

Սովորողի կարիքի բարդության աստիճանից ելնելով, ցանկալի է ծառայությունները ստանալ որոշ դասերի ընթացքում ծնողի և դասավանդողի համաձայնությամբ:

2.Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ


Առաջադրանք

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնական ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Համատեղ դասավանդման մոդելները լայն տարածում ունեն կրթահամալիրում։ Աջակցող դասավանդման մոդելը շատ արդյունավետ է։ «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը առարկայական ժամին հանդես է գալիս որպես օգնող-լրացնող։ Այս մոդելը կրթական ծրագրի անբաժանելի մասն է։

Զուգահեռ դասավանդումն ինձ դուր է գալիս. այն հնարավորություն է տալիս թույլ, ուժեղ կարողություններով սովորողներին զուգահեռ աշխատել և հասնել  պահանջված արդյունքին։

Թիմային մոդելը նույնպես կիրառվում է կրթահամալիրում. այն ապահովում է միջառարկայական կապը, համընդհանուր գիտելիքների տրամադրումը։

Այլընտրանքային մոդելն ապահովում է ինքնատիպ, յուրատեսակ մոտեցում. սովորողին կարելի է դիտարկել տարբեր կողմերից, գտնել մոտենալու այլընսրանքային ճանապարհ։

Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելը շատ հետաքրքիր է. առանձին խմբերով (3) աշխատում են դասարանում. խմբերն ուսումնասիրում են տարբեր աշխատանքներ, և սովորողները շրջում են խմբերով, կատարում այդ խմբին տրված առաջադրանքները՝ «ես եմ անում», «դու ես անում» և «մենք ենք անում» սկզբունքով։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընդհանուրից գնալ մասնավորին՝ խմբային աշխատանքից ինքնուրույն աշխատելուն անցնելով։

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Կարդացի երկու հոդվածներն էլ: Առաջին հոդվածում հոդվածագիրը ներկայացնում է տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումը, տարբեր կարիքներով սովորողների համար: Ըստ կարիքի առանձնացվել է տարբեր տեխնիկական միջոցներ, որոնց կիրառումը թույլ կտա, կրթությունը կազմակերպել առավել արդյունավետ: Տեխնիկական միջոցների կիրառումը թույլ է տալիս զարգացնել խոսքը, հաղթահարել հուզակամային ոլորտի և վարքային խնդիրները, տեսողական, լսողական ընկալումները:

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ
Առաջադրանք
Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին: Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման
պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):

Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:
1. ԱՈՒՊ-ները լինեն հակիճ և բովանդակային:
2. ԱՈՒՊ-ներում երևան մասնագետների աշխատանքները:
3. ԱՈՒՊ ների մեջ անհրաժեշտության դեպքում լինեն անհատական դասացուցակներ
4. ԱՈՒՊ-ը լինի աշխատանքային ուղեցույց բոլոր մասնագետների, դասավանդողների և ծնողի համար

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

    Առաջադրանք
  •  Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 
  • Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան
  • Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան

    Կարդացի Յուրա Գանջալյանի անգլերենից թարգմանությունը՝ Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան :Ինձ հետաքրքրեց հոդվածը: Այնտեղից կարելի է գաղափարներ, առաջարկներ վերցնել և, անհրաժեշտության դեպքում փոփոխելով, կիրառել: Դասարանում ունեմ Աուտիզմի սինդրոմով սովորող, և այս հոդվածն ինձ համար շատ օգտարար եղավ:
    Աուտիզմով երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցումն իրականացրեք համակարգչային ծրագրերով:
    Միացյալ նահանգներում լայնորեն կիրառվում է «Brain Parade See.Touch.Learn – Ուղեղի շքերթ՝ տես, շոշափիր, սովորիր» համակարգչային ծրագիրը, որը անվճար և հասանելի գործիք է աուտիկ երեխաների հետ աշխատելու համար: Ծրագիրն ունի հավաստագրված վարքային վերլուծաբանների ստեղծած 4400 պատկեր և 2200 վարժություն: Մանկավարժները կարող են ստեղծել նաև իրենց պատկերները, որոնք կարող են հատուկ կարիքով սովորողների համար գրված դասի անձնավորված պլաններ լինել: Կայքում նշված են մշտադիտարկումների արդյունքում ուրվագծված այն ընդհանրությունները, որոնք այս կամ այն չափով բնորոշ են հատուկ կարիքով սովորողների համար: Ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընդհանրությունները


  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի) խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողություն

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • Թեմայի ընտրություն
  • Սեփական փորձի փոխանցում
  • Տեղեկությունների հավաքում
  • Ստացված տեղեկատվության վերլուծություն
  • Հետազոտության արդյունքներ

Առաջարկվող թեմաներ

  • Համընդհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում՝ օրինակելի դասի տեսաձայնագրություն
  • Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին մանրամասն անդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանի ներկայացում, տեսանյութեր, նյութեր
  • Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
  • Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
  • Թիմային աշխատանք, համատեղ դասավանդում
  • ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթապանակ
  • Համընդհանուր ներառականության առավելություններն ու թերությունները
    Համընդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգը
  • Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության կարևորությունը համընդհանուր ներառականության կոնտեքստում

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий