Рубрика: Նախագծեր, Թումանյանական օրեր

Դեպի Թումանյանի թանգարան

Մեր կրթահամալիրում «Թումանյանական օրերը»  շուրջտարյա են, իսկ ահա փետրվարն ամբողջությամբ նվիրվում է Ամենայն Հայոց բանաստեղծին: Այս ամբողջ ընթացքում ուսումնասիրում, կարդում, խաղում էինք Թումանյան:

Վայրը` Թումանյանի թանգարան

Ժամը` 10:15- 13:30

Մասնակիցներ` 2․1 դասարանի սովորողներ

Պատասխանատու` Աշխեն Թադևոսյան

Օգնական` Աստղիկ Արսենյան

Նպատակը`

  • Ծանոթանալ Թումանյանի թանգարանին
  • Ուսումնական, ճանաչողական, հետազոտական շրջայց, իմացական ոլորտի զարգացում
  •     Լուսանկարչական հմտությունների կիրառում
  • Հարցազրույց վերցնելու, լրագրողական աշխատանքներ կիրառելու կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու, մշակելու կարողության զարգացում
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ուսումնասիրում, մեկնաբանում
  • Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերի՝լուսանկարների, նամակների,  ձեռագրերի, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերների ուսումնասիրություն, վերլուծում
  • Տեղեկություն Թումանյանի կյանքի, գործունեության, կենսագրության մասին
  • Կազմակերպել ինտերակտիվ խաղ-զրույց թանգարանում,
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները,
  • Թումանյանական  մուլտֆիլմի դիտում թանգարանում,
  • Ծանոթանալ  պատկերների էֆեկտներին, սկզբունքներին,
  • Տեղեկություններ լրացնել ճանապարհի մասին` տևողությունը, կանգառները, փողոցները,
  • Իրականացնել հետազոտական հարցազրույց անցորդների հետ

Ծրագրում`

  • Թումանյանական երթուղային  (երթուղայինում կարդում ենք Թումանյան),
  • Թումանյանական  քայլք քաղաքում,
  • Կարդում ենք Թումանյան. Ֆլեշմոբ թանգարանում,
  • 2D մուլտֆիլմի դիտում:

Ընթացքը`

Թանգարանի ճանապարհն անցնում ենք թումանյանական ստեղծագործությունները բերանացի ասելով, երգելով:

Քայլում ենք փողոցներով` Թումանյան տարածելով շուրջբոլորը:

Թանգարանում կարդում ենք Թումանյան, մեզ են միանում աշխատող անձնակազմը, դիտում ենք մուլտֆիլմ:

Ստեղծագործություններ` «Տերևաթափ, «Ծաղիկները, «Ծիտիկի օրորը, «Մարտ, «Կանաչ ախպեր:

Նախապատրաստական աշխատանքներ`

Թումանյանական խնդիրներ

Գիրք նվիրելու օրը
Թումանյանական ընթերցումներ
Ընտանեկան ընթերցումներ
Ընտանեկան ներկայացում
Չարի վերջը
Սուտլիկ Որսկանը
Սուտլիկ Որսկանը

Ստեղծագործական աշխատանք
Ամբան Հուռին,Պոչատ աղվեսը և Ծիտը

«Ցոլքեր» ռադիո — Թումանյանի մասին

Արդյունքը`

Ուղիղ եթերներ, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, լուսանկարներ բլոգներում, ենթակայքում, սոցցանցում:

Անհրաժեշտ իրեր`

  • Ուսապարկ
  • Բրդուճներ, ջուր
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ

Վարորդ՝  Սամվել Սերոբյան / Հեռ․ 099736777/
Մեքենան (մակնիշ, համարանիշ)`
Վճարողը` Ծնողական համայնք

Մասնակիցներ՝

  1. Մարկ Թոփալյան
  2. Արևիկ Թադևոսյան
  3. Գաբրիել Մովսեսյան
  4. Մանե Պողոսյան
  5. Լուսե Դերդերյան
  6. Նարե Նահապետյան
  7. Էմմա Սահակյան
  8. Ռուբեն Հովսեփյան
  9. Արարատ Եսայան
  10. Արեգ Դայան
  11. Լուսինե Վարդանյան
  12. Եվա Մարկոսյան
  13. Գագիկ Սարիբեկյան
  14. Մարիկա Վարդանյան
  15. Ռաֆայել Գևորգյան
  16. Ալինա Ալուխանյան
  17. Դանիելա Սամվելյան
  18. Դրո Շիրվանեան
  19. Ալեքս Բադալյան
  20. Անժել Դանիելյան
  21. Նունե Հարությունյան

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий