Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Պարտադիր ատեստավորում

Վերապատրաստման երրորդ շաբաթ.ամփոփում

Պարտադիր ատեստավորման երրորդ շաբաթ: Առաջին խմբում «Դիրքորոշում և արժեք» դասընթացն էր, որը վարում էր Մարիետ Սիմոնյանը։ Վերապատրաստմանը մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի դասավանդողները, նաև այլ դպրոցի ուսուցիչներ։
Դասընթացը հետաքրքիր էր, առաջադրանքները հնարավորություն են տալիս, որպես քաղաքացի, որպես մանկավարժ վերանայելու քո դիրքորոշումը քաղաքացիական դիրքորոշումը, ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշումը: Այս դասընթացը լավ հնարավորություն էր ծանոթանալու  Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգին: Դասընթացի ընթացքում ընթերցեցինք, քննարկեցին նաև «Դպիր» մանկավարժական ամսագրից հոդվածներ:

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий