Рубрика: 2022-2023 ուսումնական տարի, Պարտադիր ատեստավորում, Վերապատրաստում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Հանրակրթության մասին ՀՀ օրենք

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ են գնահատում

«Գնահատել» նշանակում է արժևորել, որակել, կարծիք հայտնել, իսկ «գնահատականը» նիշ է, թիվ, սահման: Գնահատում են արված աշխատանքը, աշխատանքի ընթացքը, նախագծին մասնակցությունը, ակտիվ մասնակցությունը:

  • ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը, աշակերտը, ծնողը, գործընկերը

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում են սովորողի կարողությունները, ձեռք բերված հմտությունները, վարքը/լավ կամ վատ/ , կատարված աշխատանքը

  • ինչպե՞ս են գնահատում

Բնութագրում են սովորողի զարգացումը: Գնահատում են ջերմ խոսքով, հայացքով, վերաբերմունքով, ժեստով , գնահատականով, բալային համակարգով:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։ Գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Գնատատում պետք է լինի ամեն օր: Բոլոր սովորողները պետք է արժանանան գնահատման: Յուրաքանչյուր կատաված աշխատանք, անգամ ամենափոքր աշխատանքը պետք է խրախուսվի, որպեսզի սովորողի մոտ առաջանա մոտիվացիա: Յուրաքանչյուր բարի խոսք, գովեստի խոսք, նույնիսկ ժպիտ ու ժեստ, կարող է համարվել գնահատում:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացի գործառույթները գնահատման ձևերն են: Գնահատել կարելի է վերաբերմունքով, գովեստի խոսքերով, հայացքով, ժեստով: Գնահատման ցանկացած դրսևորում սովորողին կդարձնի ավելի հավաք, ավելի կենտրոնացած իր կատարած աշխատանքի վրա:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Յուրաքանչյուր սովորողի պետք է գնահատել՝
հնարավորիս օբյեկտիվ
համակողմանի
արդար
անկողմնակալ

հիմնավորված
տեսանելի
Այնպես գնահատել, որ սվորողներն իրար նկատմամբ զգան այդ օբյեկտիվությունը։
Եվ իհարկե հաշվի առնելով նրա անհատականությունը, կարողությունն ու հմտությունը։

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:

Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:

Քանակական (միավորային) գնահատումը կատարվում է 10 միավորային սանդղակով: Ըստ նոր պետական չափորոշիչի՝ չկա գնահատման բացասական միավոր: Նույնիսկ 1 միավորը ցույց է տալիս սովորողի գիտելիքների, հմտությունների չափը:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.
Գիտելիք, ծանոթություն, իրազեկում, կամ հասկանալ ինչ-որ մեկին կամ ինչ որ մի բան՝ փաստեր, տեղեկատվություն, նկարագրություններ, կամ փորձի միջոցով ձեռք բերված ունակություններ, կամ ընկալման, բացահայտման կամ սովորելու միջոցով՝ կրթություն։

2) հմտություն.
Որևէ բնագավառի գործնական գիտելիքների ամբողջություն: Սովորելով ձեռք բերած ունակություն:

3) դիրքորոշում

Որևէ բանի նկատմամբ ունեցած տեսակետ՝ վերաբերմունք՝ գնահատում:

4) արժեքային բաղադրիչ
Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`

  •  գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը
  •  գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը,
  •  կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ
  • հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրենասեր, կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը
  • կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը
  • հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ
  • գիտակցի իր տեղն ու դերն ընտանիքում և հասարակության մեջ. լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք
  • գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը,

    Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

  • Լեզուն որպես հաղորդակցության միջոց և դրա դրսևորումները` ինքնարտահայտում,կարծիք, խոսքի ավարտուն միտք, սկիզբ և ավարտ։
  • 4-րդ դասարանում վարժ կարդալ , վերլուծել, տրամաբանական ավարտ հորինել
  • Պատկերացում կազմի և հետևի սեփական հիգիենային
  • վերաբերմունք արտահայտել նախագծի, թեմայի շուրջ
  • արտահայտի իր կարծիքը և հիմնավորի
  • կարողանա մասնակցել քննարկումներին, բանավեճերին
  • կարողանա ճիշտ հարցադրումներ անել
  • տարածության մեջ ճիշտ կողմնորոշվել
  • հետևել և խնամել բույսերն ու դպրոցի շրջակայքը

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

  • Նախագծի վերնագիր
  • Տեղեկատվություն
  • բովանդակություն
  • մասնակիցներ
  • իրականացման տևողությունը
  • նպատակը
  • խնդիրները
  • ընթացքը
  • անհարժեշտ գործիքներ
  • ակնկալիքներ,
  • արդյունք /ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, պատումներ/
  • ամփոփում /ձեռք բերած կարողություն, հմտություն, ձախողում, առաջարկություններ/

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Գնահատվում է նախագծի վերջում «նպատակ» դաշտում նշված կետերի ստացված արդյունքը:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեղեկություն

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը

    Բլոգի արտաքին հղումներ
  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

    Բլոգավարություն
  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Автор:

Բարև: Ես Աշխեն Թադևոսյանն եմ՝ այս բլոգի հեղինակը: Հրավիրում եմ քեզ ընթերցելու իմ բլոգը: Դու այստեղ կգտնես , ամենահետաքրքիրն ու անսպասելին: Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Оставьте комментарий